
Ես 64 տարեկան միայնակ անօգնական կին եմ ՝ ինչ տարեկանից տառապելով էպիլեպսիայով: Երկար տարիներ ես օգտվել եմ տարբեր բարեգործական ճաշարաններից:
Ես 64 տարեկան միայնակ անօգնական կին եմ ՝ ինչ տարեկանից տառապելով էպիլեպսիայով: Երկար տարիներ ես օգտվել եմ տարբեր բարեգործական ճաշարաններից, բայց ոչ մեկը չի եղել այնքան լավը, որքան «առաքելություն Հայաստանինը»: Այն իդեալական մաքուր է, ճաշերը շատ համեղ են, իսկ աշխատակիցները չափազանց բարի են շահառուների նկատմամբ: Ճաշարանի պատասխանատուն շատ լավ մարդ է, նա օգնում է անկարող շահառուներին՝ շենքից ներս ու դուրս անելիս: Աշխատողները չափազանց նվիրված են իրենց գործին: խոհարարի ճաշերն ավելի համեղ են, քան այն ճաշերը, որոնք պատրաստում էր մայրիկը, երբ կենդանի էր:
Ես շնորհակալ եմ բոլորին՝ մեր նկատմամբ իրենց բարի վերաբերմունքի համար: Նրանք կարծես ընտանիքի անդամներ են մեզ համար: Ես ցանկանում եմ, որ բոլորը հետեւեն նրանց օրինակին:
Սիրով՝ ձեր Ռիմա Ատոմյան