Skip to main content

Մի խումբ փախստականներ

Փախստականների, հատկապես ծերերի եւ երեխաների անունից, ովքեր ապրում են մեր կոմունալ կենտրոնում, մեր շնորհակալություն ենք հայտնում այն աշխատ

Հատված նամակից՝ գրված 25 փախստականների կողմից

Փախստականների, հատկապես ծերերի եւ երեխաների անունից, ովքեր ապրում են մեր կոմունալ կենտրոնում, մեր շնորհակալություն ենք հայտնում այն աշխատանքի, ուշադրության եւ ծառայությունների համար, որոնք դուք մեզ մատուցում եք: Անգամ դժվար է թվարկել այն բոլոր ծառայությունների անունները, որոնք դուք իրականացնում եք մեզ համար: Դրանք բժշկական, հումանիտար ծառայություններ են, բնակարանների ջեռուցման հնարավորությունը, անտոկոս փոխառությունների տրամադրումը փոքր բիզնեսի բարելավման համար, սոցիալական սենյակի եւ գրադարանի գործունեությունը, դա ձեր սոցիալական աշխատողների կողմից իրականացվող հսկայական աշխատանքն է՝ մեր երեխաների հետ՝ ամառային ճամբարների ընթացքում, տարբեր ակումբներն ու դասընթացները եւ այլ աշխատանքներ:
Մենք շնորհակալ ենք ձեզանից, հատկապես մաքրամեի եւ շյուղագործության աշխատանքի համար, որի դիմաց մենք ստացանք սննդւ փաթեթներ: Կարելի է ասել, որ դա գոյատեւելու միակ հնարավորությունն էր տարեցների, ինչպես նաեւ կոմունալ կենտրոնում ապրող 40-50 տարեկան փախստականների համա:
Շնորհակալ ենք բոլոր սոցիալական աշխատողներից, բուժծառայության աշխատողներից եւ մնացած ողջ անձնակազմից՝ նրանց համբերատար եւ բարի վերաբերմունքի համար: Մենք բոլորս իսկապես զգում ենք ձեր կարիքը:

Մի խումբ փախստականներ