Skip to main content

Լյուդմիլա Մագդեսյան, 78տ.

Սիրելի Հռիփսիմե, Ասում են՝ բարության սերմերը դժվարությամբ են ծիլեր տալիս, բայց պտուղները քաղցր են լինում:

Սիրելի Հռիփսիմե,
Ասում են՝ բարության սերմերը դժվարությամբ են ծիլեր տալիս, բայց պտուղները քաղցր են լինում: Այո, մեր ընտանիքը կարիք ուներ ծլարձակման, եւ մենք անչափ շնորհակալ ենք, որ այդ սերմերը ծիլ տվեցին ձեր կազմակերպության ջանքերի շնորհիվ: Միգուցե դուք ժպտում եք այս խոսքերը կարդալիս: Բայց ձեր աշխատանքի արժեքն իսկապես անգնահատելի է: Սա մի աշխատանք է, որի արդյունքները մենք զգում ենք՝ հայրս՝ Լեւոն Մագդեսյանը՝ Հայրենական պատերազմի առաջին կարգի հաշմանդամ, մայրս՝ ոսկի Պապյանը՝տարեց թոշակառու, քույրս՝ Ամալյա Մագդեսյանը՝ առաջին կարգի հաշմանդամ եւ ես՝ նույնպես առաջին կարգի հաշմանդամ:
Մենք շնորհակալ ենք ձեզ, Տիկին Հռիփսիմե եւ ձեր կազմակերպության աշխատակազմին: Դուք չէք սխալվել նրանց ընտրելիս: Մենք շնորհակալ ենք նրանց իրենց բարի վերաբերմունքի համար: Նրանք մեղմում են մեր ցավը եւ բուժում մեր վերքերը՝իրենց հոգատար վերաբերմունքով: Ես ի սրտե ձեզ հաջողություն եւ երջանկություն եմ մաղթում, ցանկանում, որ ձեր պես մարդիկ շատ լինեն: Եթե այդպես լինի, աշխարհում ավելի քիչ կլինեն ցավը, հոգսերն ու կարիքը:

Սիրով եւ լավագույն ցանկություններով՝
Լյուդմիլա Մագդեսյան