Skip to main content

Հռիփսիմե Մարտիրոսյան, 77տ.

1985 թվականի ապրիլի 23-ին վթարի ենթարկվեցի եւ վնասեցի աջ ոտքիս նյարդը: Արդեն 13 տարի է, ինչ տառապում եմ:

1985 թվականի ապրիլի 23-ին վթարի ենթարկվեցի եւ վնասեցի աջ ոտքիս նյարդը: Արդեն 13 տարի է, ինչ տառապում եմ: 1998 թվականի ապրիլի 19-ին ընկա սառույցի վրա եւ երկրորդ անգամ ոտքս կոտրեցի: Անկողնուն գամված հինգ տարիներից հետո բժիշկը խորհուրդ տվեց դուրս գալ եւ փորձել քայլել: Ես հազիվ էի կարողանում շարժվել քայլակի օգնությամբ, երբ Սոոֆյան ու էդիկը մոտեցան ինձ ու հարցրին. «Դուք մենա՞կ եք, չունե՞ք որեւէ մեկը, ով կօգնի ձեզ: ինչպե՞ս եք այդ վիճակում դուրս եկել տնից»: Մի կերպ իմ սրտում պահելով արցունքներս՝ ասացի. «Ինչպես տեսնում եք»: Եվ այդ պահին ես հուսյի շող նկատեցի, որն անհետացել էր, բայց մեռել…
Նրանք օգնեցին ինձ հասնել տուն, եւ այդպես ես ձեռք բերեցի անկեղծ, սրտակից ընկերներ: Դա 1998 թվականի հունիսն էր:
…Ես շնորհակալ եմ այն բարի գործի համար, որ դուք կատարում եք: ես շնորհակալ եմ իմ դուռը թակելու եւ իմ որպիսությունը հարցնելու համար: Այսպիսի մի խոսք կա. «Ով հարցնում է քո մասին, նա բուժում է քեզ»: Անչափ շնորհակալություն բոլորիցդ:

Հռիփսիմե Մարտիրոսյան