Skip to main content

Եվգենյա Հարությունյան, 82տ.

Սիրելի Հռիփսիմե Կիրակոսյան, ես՝ Եվգենյա Հարությունյանս, ընդգրկված եմ ձեր կազմակերպության մեջ արդեն երկար տարիներ:

Սիրելի Հռիփսիմե Կիրակոսյան,
ես՝ Եվգենյա Հարությունյանս, ընդգրկված եմ ձեր կազմակերպության մեջ արդեն երկար տարիներ: Սկզբում ես չէի հավատում, որ բարի կամքի տեր մարդիկ կարող են գտնվել, քանի որ լավ գիտեի մարդկային էության թույլ կողմերը: Իմ ապրած տարիները, աշխատանքային փորձը եւ շուրջ 30 տարվա մենությունը ինձ ստիպել էին կասկածանքով վերաբերվել բարեգործությանը:
Շուրջ 30 տարի ես աշխատել եմ Լուսավորության նախարարության ուսուցիչների կատարեկագործման ինստիտուտում՝ որպես Արվեստի բաժնի վարիչ: Եղել եմ դեպուտատ, արժանացել պետական շքանշանների, այցելել եմ հանրապետության բոլոր քաղաքներն ու շրջանները:
Այս խանդավառությամբ եւ միաժամանակ մենությամբ լի տարիներից հետո ինչպես՞ ես կարող էի հավատալ, որ կա մի բարեգործական կազմակերպություն, որը գալիս է քեզ ազատագրելու…