Skip to main content

Միասնական և երջանիկ հասարակություն ունենալու գրավականը համերաշխությունն ու հավասարությունն են։


Յուրաքանչյուր տարի հունիսի 20-ը նշվում է որպես փախստականների համաշխարհային օր։

Ամեն տարի միլիոնավոր մարդիկ ստիպված են լինում լքել իրենց հիմնական բնակության վայրը և տեղափոխվել այլ երկիր։

ՄԱԿ ՓԳՀ 2022 թվականի տվյալներով այդ թիվն արդեն հասել է 100 միլիոնի։

Հայաստանում ևս իրենց նոր տունն են գտել բազմաթիվ փախստականներ։

«Առաքելություն Հայաստանըե իր կողմից իրականացվող տարբեր ծրագրերով փորձում է աջակցել նրանց նոր միջավայրին հարմարվելու և հիմնական խնդիրները լուծելու։

Այդ նպատակով Կազմակերպությունն իր գործընկեր ՄԱԿ ՓԳՀ-ի հետ միասին իրականացրեց փախստականների համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շարք։

Հերթական միջոցառումն «Ուկրանիական ֆորումե ՀԿ-ի հետ համատեղ տեղի ունեցավ Երևան քաղաքի Կիրովի անվան մանկական զբոսայգում։

Գեղեցիկ ցուցահանդես վաճառքի ժամանակ հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու Սիրիայի, Արցախի, Ուկրանիայի խոհանոցների համեղ ճաշատեսակենրը, ձեռք բերելու գեղեցիկ հուշանվերներ։

Միջոցառմանը չէին ձանձրանում նաև երեխաները։ Նրանք սիրով նկարեցին խաղաղության թեմայով գեղեցիկ նկարներ։ Միջոցառման ամբողջ ընթացքում հնչում էին տարբեր երկրների երգեր, մասնակիցները կարողացան նաև մասնակցել ջազզային պարերի կարճ դասընթացի։

Օրը հաջողված էր և գեղեցիկ։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Երևանի քաղաքապետարանին՝ այգու տարածքը հատկացնելու համար։

No Comments yet!

Your Email address will not be published.