24 Նոյեմբեր, 2017, ԴաբլԹրի Բայ Հիլթոն, Երեւան:
«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը կազմակերպեց կլոր սեղան հանդիպում` պետական եւ ոչ-պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հրավիրվածներին ներկայացվեցին երկու նախագիծ:
Առաջին ծրագիրը, որը կոչվում է «Կրթական — մասնագիտական աջակցություն՝ Սիրիայից տեղահանված փախստական երեխաներին եւ երիտասարդներին», մեկնարկել է 2017 թ. ապրիլի 25-ից: Ծրագիրը ֆինանսավորվում է շվեդական «ՓոստԿոդ» հիմնադրամի կողմից:
Երկրորդ նախագիծը նոր է մեկնարկել է: Այն ֆինանսավորվում է ԱՄՆ դեսպանատան կողմից եւ բռնության հիմնախնդիրներին առնչվող հոգեբանական աջակցություն է ցուցաբերում սիրիահայ փախստականներին: Այս երկու նախագծերը լրացնում են փախստականների հիմնական ընդգրկուն ծրագիրը, որն «Առաքելություն Հայաստան»-ն իրականացնում է ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան ներկայացուցչության ֆինանսավորմամբ եւ աջակցությամբ:
No Comments yet!