Skip to main content

Խորհրդակցություն գործընկերների հետ

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն անցկացրել է խորհրդակցություն Մեծամոր համայնքի ղեկավարի, Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության, մարզպետարանի, “Առաքելություն Հայաստան” ԲՀԿ-ի,ՄԱԿ ՓԳՀ-ի, հայաստանյան և միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ՝ Արցախի Հանրապետությունից տեղահանված և մարզում բնակություն հաստատած արցախցիների խնդիրներին վերաբերող հարցերի շուրջ:

Ներկայացնելով մարզում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցիների ընդհանուր թիվը, տեղաբաշխվածությունը և սոցիալական հիմնական խնդիրները՝ մարզպետն առաջարկել է համատեղ գործնական քայլեր իրականացնել՝ տեղահանվածների շրջանում կարճաժամկետ լուծում պահանջող ծրագրերից դրանց հիմնական լուծմանն անցնելու նպատակով:

Քննարկելով մինչ այժմ տեղահանված արցախցիների շրջանում իրականացված և շարունակվող բազմապրոֆիլ ծրագրերը, գրանցված արդյունքները և ընթացիկ հարցերը՝ կարևորվել է կարճ ժամանակահատվածում ապահովել կարիքի և ներուժի գնահատում՝ շահառուներին առավել հասցեական և նպատակային աջակցություն ցուցաբերելու համար:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն առաջարկել է կողմերի համաձայնությամբ կազմել տեղահանված արցախցիներին վերաբերող խնդիրների լուծմանն ուղղված գործողությունների ծրագիր՝ նախատեսվող աշխատանքներն առավել համակարգված և ամրագրված պարտավորություններով իրականացնելու համար:

No Comments yet!

Your Email address will not be published.