«Առաքելություն Հայաստանի» երեխաների զարգացման բազմաֆունկցիոնալ կենտրոններում երեխաները՝
- ստանում են ոչ ֆորմալ կրթություն,
- մասնակցում են ժամանցային խմբակների (արտ-թերապիա, նկարչություն, քանդակ, երաժշտություն, պարեր, ասեղնագործություն),
- մասնակցում են անգլերեն լեզվի և համակարգչային դասընթացների։
Երեխաներին և նրանց ծնողներին «Խատուտիկ» կենտրոններում տրամադրվում է նաև սոցիալական, հոգեբանական աջակցություն, ինչպես նաև լոգոպետի, ֆիզիոթերապևտի ծառայություն։