Skip to main content

Հունիս 20-ը՝ փախստականների համաշխարհային օր


Հունիս 20-ը՝ փախստականների համաշխարհային օր

Մինչեւ 2022 թ. մայիսն աշխարհում ավելի քան 100 միլիոն մարդ է հարկադիր տեղահանման ենթարկվել հետապնդման, հակամարտությունների, բռնության, մարդու իրավունքների խախտումների կամ հանրային կարգը լրջորեն խաթարող դեպքերի պատճառով:

«Առաքելություն Հայաստանըե իր գործունեության ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի հիման վրա իրականացրել և շարունակում է իրականացնել տարբեր ծրագրեր` ուղղված փախստականների իրավունքների և շահերի պաշտպանությանը, սոցիալական խնդիրների կարգավորմանը, համայնքներում նրանց ինտեգրմանը։

Հայաստանում ՄԱԿ Փախստականների Հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) հետ համագործակցությամբ ավելի քան 25 տարի «Առաքելություն Հայաստանըե

-սոցիալական,
-առողջապահական,
-իրավաբանական,
-հումանիտար աջակցության,
-համայնքային ինտեգրման

ծառայություններ է մատուցում շուրջ 5000 փախստականների և ապաստան հայցողների։

Մենք միանում ենք ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի կոչին` մեր համերաշխությունն արտահայտելով մեր համայնքներում ու աշխարհի տարբեր անկյուններում հանգրվանած փախստականներին:



No Comments yet!

Your Email address will not be published.