Skip to main content

Հերթական հաջողված նախաձեռնությունը՝ իրականացված Առաքելություն Հայաստանի և գործընկերների կողմից

Pooled Fund-ի կողմից ֆինանսավորվող և «Սեյվ դը չիլդրեն Ինթերնեշնլ»-ի աջակցությամբ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն երեխայամետ կենտրոններին՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտից տուժած երեխաների բնակության հաստատմանն օգնելու հարցում» ծրագրի շրջանակներում Արցախից Կոտայքի և Արարատի մարզում ժամանակավորապես տեղափոխված 10-13 տարեկան թվով 60 երեխա հնարավորություն ստացավ սույն թվականի հուլիսի 1-8-ն ընկած ժամանակահատվածում 7 օրյա հանգիստ անցկացնել ՀՀ Կոտայքի մարզում գտնվող «Արագած» ճամբարում, որի հիմնական նպատակը երեխաների հարմարեցումն էր նոր միջավայրին, ինտեգրումը, պատերազմի արդյունքում առաջացած սթրեսի մեղմացումը։

Ճամբարի ընթացքում երեխաները հնարավորություն ստացան կտրվել միանման առօրյայից, ձեռք բերել նոր ընկերներ․ մասնակցել տարաբնույթ մրցույթների, դրսևորել իրենց ուժերը ինտելեկտուալ և սպորտային խաղերում, մասնակցել ճանաչողական արշավների։

Ծրագրի շրջանակներում Արցախից Արարատի և Կոտայքի մարզեր ժամանակավորապես տեղափոխված 8-10 տարեկան թվով 60 երեխա նոր ուսումնական տարվան ընդառաջ ստացավ դպրոցական պայուսակ և գրենական պարագաներ։

No Comments yet!

Your Email address will not be published.