
Հանդիպում ՀՀ-ում Վրաստանի գյուպատոսի հետ
Օրերս «Առաքելություն Հայաստանե ԲՀԿ փոխնախագահ Ալլա Հարությունյանն ընդունեց ՀՀ-ում Վրաստանի հյուպատոս Մամուկա Ջամբազիշվիլիին։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում բնակվող և Վրաստանի քաղաքացի հանդիսացող անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց աջակցություն տրամադրելու ուղիները։
Կողմերն իրենց պատրաստակամությունը հայտնեցին նաև համատեղ ջանքերով նպաստել անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց բացահայտմանը։
Հանդիպումը կայացավ ՄԱԿ ՓԳՀ և Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ գործընկերությամբ իրականացվող «Աջակցություն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց և քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց բացահայտմանըե ծրագրի շրջանակներում։



No Comments yet!