Skip to main content

Հանդիպում «Աջակցություն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց և քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանցե ծրագրի շրջանակներում

Հոկտեմբերի 5-ին և 6-ին տեղի ունեցավ «Աջակցություն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց և քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանցե ծրագրի շրջանակներում ձևավորված աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որին մասնակցեցին տարբեր նախարարությունների և կառույցների ներկայացուցիչներ։
Ծրագիրը ֆինանսավորվում է մեր գործընկերներ ՄԱԿ ՓԳՀ և ՄՄԿ կողմից:
Կողմերը քննարկեցին ոլորտում առկա խնդիրները, դրանց արձագանքման համար ներկայիս օրենսդրության ընձեռած հնարավորություններն ու հավաքագրեցին մի շարք առաջարկություններ, որոնք կնպաստեն ՀՀ-ում ապաքաղաքացիության խնդրի նվազեցմանը, կանխարգելմանը, ի վերջո հաղթահարմանը և քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության ապահովմանը։

No Comments yet!

Your Email address will not be published.