«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կարևոր ենթակառույցներից է 2007թ.-ից գործող «Նռնենի» սոցիալական ծառայությունների մատուցման համալիր կենտրոնը, որով առաջին անգամ ՀՀ-ում ներդրել է սոցիալական ծառայությունների մատուցման միանգամայն նոր՝ աջակից պայմաններով սոցիալական տան մոդելը։ Այն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ նախատեսված է միայն մեկ սոցիալական խմբի՝ անօթևան տարեցների համար։
Շինությունը բաղկացած է 2 ֆունկցիոնալ մասերից.
- Բնակարանային համալիր
- Սոցիալ-առողջապահական և խնամքի ծառայությունների մատուցման համալիր:
Բնակարանային համալիրն իր մեջ ներառում է 30 բնակարան (3-րդ և 4-րդ հարկեր). 28 բնակարան տարեցների և յուրաքանչյուր հարկում 2 բնակարան սոցիալապես անապահով մեկ երիտասարդ բազմազավակ ընտանիքի և մեկ միայնակ մոր համար, ովքեր բնակվում են տարեցների հետ միասին՝ կենցաղային բազմաբնույթ հարցերում նրանց սատարելու նպատակով։
Նպատակը
- Տրամադրել երկարաժամկետ կացարան աջակից պայմանների առկայությամբ:
Շահառուները
- Մշտական կացարան չունեցող անապահով տարեցներ, բազմազավակ ընտանիքներ, միայնակ մայրեր:
Մատուցվող ծառայությունները
- Սոցիալ-հոգեբանական աջակցություն
- Խնամք
- Բժշկական օգնություն և սպասարկում
- Ազատ ժամանցի կազմակերպում:
Սոցիալ-առողջապահական և խնամքի ծառայությունների մատուցման համալիրը նախատեսված է սոցիալ-առողջապահական և կենցաղային բազմաբնույթ վճարովի ծառայությունների մատուցման համար (1-ին և 2-րդ հարկեր), որից ստացված շահույթը ուղղորդվում է շենքի շահագործման, պահպանման եւ այլ ընթացիկ ծախսերի, ինպես նաև անվճար ծառայությունների մատուցման համար։
Համալիրում գործում է բաղնիք, վարսավիրանոց, տարեցների խնամքի կենտրոն։
Տարեցների խնամքի կենտրոնն իր հմուտ և փորձառու մասնագետների միջոցով պատշաճ որակով շուրջօրյա խնամք է իրականացնում ինչպես կենտրոնում, այնպես էլ տարեցի բնակարանում։ Կենտրոնում տարեցներն ապահովված են սննդով (օրը 3 անգամ), գտնվում են բուժքույրերի և խնամողների մշտական հոգածության ներքո, կազմակերպվում են միջոցառուներ՝ նրանց առօրյա ժամանցը լիարժեք դարձնելու նպատակով։