ՏԱՐԵՑՆԵՐԻ ՇՈՒՐՋՕՐՅԱ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
“ԱՐԾՎԱԲՈՒՅՆ”
Տարեցների շուրջօրյա սպասարկման «Արծվաբույն» կենտրոնը ստեղծվել է 2006 թվականի նոյեմբերին Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում: Կենտրոնը կացարան եւ շուրջօրյա բազմապիսի ծառայություններ է տրամադրում մշտական բնակության վայր չունեցող այն միայնակ տարեցներին ու հաշմանդամներին, ովքեր մասամբ կամ ամբողջովին կորցրել են ինքնասպասարկման կարողությունը եւ ունեն խնամքի ու հոգածության կարիք:
Նպատակը՝
Շուրջօրյա խնամք ապահովել մշտական հոգածության կարիք ունեցող տարեցներին ու հաշմանդամներին, նպաստել նրանց կենսական եւ սոցիալ-հոգեբանական պահանջմունքների բավարարմանը, ինչպես նաեւ խթանել նրանց սոցիալական հարմարումը՝ ադապտացիան:
Շահառուները՝
Միայնակ, անօթեւան տարեցներ եւ հաշմանդամներ
Շուրջօրյա մատուցվող ծառայությունները՝
• Սոցիալ-հոգեբանական ծառայություններ
• Շուրջօրյա բուժքույրական, ինչպես նաեւ անհատական խնամք
• Սննդի տրամադրում
Ելնելով մարզում տարեցների կենտրոնի ընդարձակման անհրաժեշտությունից՝ 2008 թվականին ԱՀ ԲՀԿ-ն իրականացրեց մասնաշենքերից մեկի վերանորոգումը, ինչպես նաեւ մասնաշենքն ապահովեց կենտրոնական ջեռուցմամբ. կառուցվեց կաթսայատուն, անցկացվեց ջեռուցման ժամանակակից համակարգ:
Վերոնշյալ աշխատանքների շնորհիվ այսօր «Արծվաբույն»-ը հնարավորություն ունի սպասարկել մինչեւ 40 շահառուի: