Skip to main content

«Համագործակցության հարթակ» հանդիպում գործընկերների եհտ


Նոյեմբերի 29-ին տեղի ունեցավ «Առաքելություն Հայաստան»-ի նախաձեռնած «Համագործակցության հարթակ» հանդիպումը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության , Երևանի քաղաքապետարանի , Միասնական սոցիալական ծառայության և գործընկեր կազմակերպությունների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց կողմից իրականացված և իրականացվելիք ծրագրերը՝ ուղղված 2020թ․ պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիների կարիքների գնահատմանը և բավարարմանը։
Քննարկվեցին ընդհանուր ձևաչափերի մշակման հնարավորությունները, որոնք կնպաստեն տրամադրվող աջակցության և ծառայությունների համակարգմանը։
Հանդիպումը կայացավ ՄԱԿ ՓԳՀ ֆինանսավորմամբ իրականացվող «Փախստականների և ապաստան հայցող անձանց հիմնարար իրավունքների իրացումը Հայաստանում՝ անվտանգ, բարենպաստ և ապահով միջավայրում» ծրագրի շրջանակներում։

No Comments yet!

Your Email address will not be published.