Skip to main content

«Ինքնօգնությունն ամենալավ օգնությունն է»

«Առաքելություն Հայաստանը» զարգացրել է զանազան իրագործելի եւ վստահելի մոդելներ՝ ժամանակավոր ապաստաններումբնակվող փախստականների համար: Բացի սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրումից, կազմակերպությունն օգնում է փախստականներին նախաձեռնել ընտանեկան եկամուտ առաջացնող գործունեություն՝ խրախուսելով նրանց սեփական խնդիրներն ինքնուրույնաբար լուծել, ազատելով նրանց մարդասիրական օգնությունից կախվածությունից, փոխելով նրանց «պասիվ ստացողի» մտածելակերպը հետեւյալ նշանաբանով՝ «Ինքնօգնությունն ամենալավ օգնությունն է»:
Փոքր ֆինանսական նախագծերը, որոնք ներառում են փախստականներին առանց տոկոսադրույքի վարկերի տրամադրում, այս նպատակին հասնելու ամենալավ միջոցն են:
Տիկին Հասմիկի ընտանիքը, որն ապրում է Երեւանում, Արցախի հանրակացարանում, այս նախագծի շահառուներից է եւ բացել է հանրակացարանում փոքրիկ խանութ, որը ծառայում է թե՛ փախստական բնակիչներին եւ թե՛ հարեւան գործարանի անձնակազմին: Ի շնորհիվ ընտանիքի նպատակասլաց նախաձեռնության, նրանք կարողացան մեքենա հայթայթել, որը հնարավորություն ընձեռեց իրենց գործունեությունն ավելի ընդլայնել, եւ ներկայումս, բացի սննդամթերքից, նրանք վաճառում են նաեւ տնային եւ տնտեսական պարագաներ, որը շատ անհրաժեշտ է համայնքին: Բանը նրանում է, որ հանրակացարանը գտնվում է քաղաքի խանութներից եւ երթեւեկությունից մեկուսացված վայրում, մինչդեռ բնակիչների մեծ մասը տարեց անձիք են եւ ստիպված են երկար ճանապարհ քայլել՝ գնումներ կատարելու, նույնիսկ հիմնական անհրաժեշտ պարագաները ձեռք բերելու համար:
Իսկ ինչ վերաբերում է Հասմիկի ընտանիքին, ապա այս խանութը դարձել է նրանց համար ընտանեկան եկամուտ ձեռք բերելու լավ հնարավորություն՝ չնայած դանդաղ, բայց կայուն կերպով տալով նրանց վստահություն եւ հավատ իրենց կարողությունների եւ ապագայի նկատմամբ: