Topic:
Capacity building program for national NGOs supporting asylum seekers
Funder
Փախստականների դանիական խորհուրդ
Target geography
Քաղաք Երեւան
Beneficiaries:
Հայաստանում ապաստան փնտրողներ
Main activity
Միացյալ Գործառույթներ Հայաստանի Կարմիր խաչի ընկերությունը (այսուհետ՝ ՀԿԽԸ), ?Առաքելություն Հայաստանը? եւ Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիան (այսուհետ՝ ՀՍԱ) միացյալ մշակել են ապաստանների հետ կապված՝ ՀԿ-ի մասնագիտացված ժողովի լիազորությունների սահմանները՝ խորհրդակցելով մյուս շահագրգիռ մարմինների հետ. դրանք են` Փախստականների դանիական խորհուրդը (ՓԴԽ), ՄԱԿ-ի փախստականների հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ ՓՀԳ), Միգրացիոն գործակալությունը, մասնագիտացված ժողովի անդամները: ?Առաքելություն Հայաստանը? եւ ՀՍԱ-ն ձեւավորել են մասնագիտացված ժողովի ղեկավար հանձնաժողով: Մասնագիտացված ժողովի հանդիպումների ընթացքում կազմակերպությունների կողմից քննարկվել եւ որոշվել են գիտելիքների փոխանակման առաջնային կարիքները, իսկ մասնագիտացված ժողովը ամեն ամիս սահմանել է դասընթացի կամ սեմինարի թեման, որի իրականացմանը նպաստել են շահագրգիռ մարմինները: ՀԿԽԸ-ը եւ ?Առաքելություն Հայաստանը? միացյալ ծրագրել եւ մշակել են անձնակազմի դասընթացի ձեռնարկի բովանդակությունը եւ ձեւը՝ համագործակցելով համապատասխան շահագրգիռ մարմինների հետ (Միգրացիոն գործակալություն, ԴՓԽ, ՄԱԿՓՀԳ, մասնագիտացված հանձնաժողովի մի քանի անդամ): Գործառույթներ՝ ?Առաքելություն Հայաստան? ԲՀԿ Համայնքահեն ծառայությունների, ներառյալ խոցելի խմբերի առանձնահատուկ պաշտպանության կարիքների եւ դասերի ձեռնարկի ստեղծում: Մասնագիտական/կրթական հմտությունների փոխանակում՝ ապաստան փնտրողների հնարավորությունների ու ցանկությունների եւ առկա ծառայություններին համապատասխան (վարսահարդարում, եւ այլն): Սոցիալ-հոգեբանական աջակցություն՝ ապահովելով ապաստան հայցողների սոցիալական, հոգեբանական եւ այլ կարիքների հասցեավորումը, եւ նրանց սոցիալական ծառայության ցանցում ընդգրկումը: Թեժ գծի ստեղծում, տեղեկատվական շուրջօրյա սպասարկում կրթված անձնակազմի կողմից: Շաբաթական հանդիպումների անցկացում ապաստան հայցողների եւ հյուրընկալող համայնքի հետ՝ տեղի բնակիչների եւ ապաստան հայցողների ինտեգրման, հաղորդակցման հնարավորության եւ աջակցության նպատակով, անարդարությունները եւ մեկուսացումը հաղթահարելու համար: Մշակույթի ծանոթացման դասընթացներ՝ ապաստան հայցողներին ծանոթացնելով Հայաստանի մշակույթի, պատմության եւ հասարակության հետ: Էքսկուրսիաների անցկացում ապաստան փնտրողների եւ հյուրընկալող համայնքի անդամների համար: Ի հայտ եկած եւ համաձայնեցված առաջնայնություններից կախված՝ թեմատիկ սեմինարների/ դասընթացների ամսեկան անցկացում ՀԿ-ների/ մասնագիտացված հանձնաժողովի անդամների համար՝ ապաստանների, մասնավորապես ծառայությունների մատուցման հետ կապված:

