Skip to main content

Աշխատաշուկայում մրցունակ դառնալու հնարավորություն հաշմանդամներին

23.10.2015թ.

Վերջին տասնամյակում նկատելի է այն փաստը, որ հաշմանդամներն հասարակության կողմից դադարել են ընկալվել միայն որպես բարեգործության և կարեկցության համար սոցիալական խումբ: Այսօր արդեն ակտիվորեն քայլեր են ձեռնարկվում, որպեսզի հաշմանդամները աշխատանքի միջոցով հնարավորություն ունենան պիտանի լինել և´ սեփական անձի, և´ շրջապատի, և´ հասարակության համար: Կրթական և զբաղվածության ոլորտներից հաշմանդամների ներգրավվածության բացակայության արդյունքում վերջիններիս մնում է միայն հիմնվել պետության կողմից տրվող թոշակների վրա և շարունակել հասարակության կողմից ընկալվել որպես անաշխատունակ: Մինչդեռ ուսուցման և աշխատանքի միջոցով հաշմանդամներն իրենց հասարակության լիիրավ անդամ զգալու, ինչպես նաև աշխատաշուկայում մրցունակ դառնալու հնարավորություն են ստանում: «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ, ՀԲ-ի և ՀՀ կառավարության աջակցությամբ իրականցվող «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» դրամաշնորհային ծրագրի Ուսուցում աշխատավայրում ենթաբաղադրիչի միջոցով փորձում է լուծել հաշմանդամների զբաղվածության հարցը՝ կազմակերպելով մասնագիտական ուսուցում և պրակտիկ դասընթացներ անմիջապես աշխատավայրում և գործատուի կողմից:Վերջերս Երևան քաղաքում սույն ծրագրի «Ուսուցում աշխատավայրում» ենթաբաղադրիչի դրական արդյունքների ականատեսը եղանք: «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» դրամաշնորհային ծրագրի Ուսուցում աշխատավայրում ենթաբաղադրիչի շրջանակներում անցկացվող «Մետաղապլաստե դռների և պատուհանների, մուտքի մետաղյա դռների, միջսենյակային դռների և կահույքի արտադրության» եռամսյա դասընթացը, որն իրականացվում էր Ա/Ձ- «Զորիկ Ավետիսյան» ի կողմից, հաջողությամբ ավարտվեց: Դասընթացի եզրափակիչ մասում ծրագրի մասնակից վեց շահառու հանձնեց հմտությունների ստուգման թեստ, որից հետո վերջիններս ստացան կահույքի, մետաղապլաստե դռների և պատուհանների, մուտքի մետաղյա դռների, միջսենյակային դռների արտադրության մասնագետի որակավորում: Ուսումնական գործընթացի ավարտին մենք առիթ ունեցանք զրուցելու ինչպես գործատուի, այնպես էլ դասընթացի մասնակիցների հետ: Դասընթացի արդյունքներից երկու կողմերի գոհունակությունն ու ոգևորվածությունն ակնհայտ էր: hashmandam_3 «Սա մեզ համար մեծ ռիսկ էր, բայց մենք պատվով այն կատարեցինք: Հիմա ես իսկապես հիանում եմ մասնակիցներից յուրաքանչյուրով. նրանք բոլորն էլ կարող ուժ են, ունակ են աշխատել և սեփական աշխատանքով վաստակել»,-պատմում էր Ա/Ձ «Զորիկ Ավետիսյան» – ի աշխատակազմի ղեկավար Լևոն Մարտիրոսյանը, ով երեք ամիս շարունակ ամեն օր շփվել է դասընթացի մասնակիցների հետ՝ քաջ ծանոթ լինելով մասնակիցների մտավախություններին, ակնկալիքներին, սպասումներին: 2-րդ կարգի հաշմանդամ, շահառու Արթուր Գաբրիելյանն իրեն իսկապես հաջողակ է համարում, որ առիթ ընձեռնվեց և հնարավորություն ունեցավ մասնակցելու դասընթացին: «Չէի հավատում, որ մեր օրերում կարող են հաշմանդամին գալ ու նման առաջարկ անել՝ անվճար ուսուցում, այն էլ անմիջապես աշխատավայրում: Ուղղակի զարմանալի էր. սկզբում չէի հավատում, բայց հետո հասկացա, որ այն իրական է, և պետք է օգտվեմ ինձ ընձեռած հնարավորությունից»,- պատմում է Արթուր Գաբրիելյանը: Դասընթացի ամենակրտսեր մասնակից 17-ամյա Լևոն Թադևոսյանը դասընթացի ավարտից հետո ամեն հարցում իրեն ավելի ուժեղ ու վստահ է զգում: «Սկզբում շատ անվստահ էի, իսկ հետո կարողացա ուժ գտնել իմ մեջ առաջ գնալու համար: Ուշադիր հետևում էի վարպետների ցուցումներին. հավատացի, որ ես դա կարող եմ անել, ինձ մոտ կստացվի, և այդպես էլ եղավ»,- մեզ հետ զրույցում իր տպավորություններով կիսվեց դասընթացի մասնակից Լևոն Թադևոսյանը: Նույն ժամանակահատվածում Ուսուցում աշխատավայրում ենթաբաղադրիչի շրջանակներում հաջողությամբ ավարտվեցին նաև Ա/Ձ «Մարի Չաքրյան» – ի կողմից իրականացվող «Կար ու ձև» ուսուցման եռամսյա դասընթացը: Ուսուցման մասնակից երկու շահառուները նույնպես հանձնեցին ձեռք բերած հմտությունները ստուգող թեստ և ստացան կար ու ձևի (դերձակ) մասնագիտական որակավորում: Ա/Ձ «Մարի Չաքրյան» – ի տնօրեն տիկին Մ.Չաքրյանը մեզ հետ