«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը «Աջակցություն ՀՀ սոցիալական ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում հրավիրում է կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մասնակցել համակարգչային տեխնիկայի մատակարարման մրցույթին:
Մրցույթն անցկացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, և գնումը մատակարարից կատարվում է առանց ԱԱՀ-ի։
Մրցույթին կարող են մասնակցել և իրեց առաջարկները ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր։
Մրցութային փաթեթը ստանալու և պայմաններին ծանոթանալու համար մինչև 2015թ. մարտի 27-ը կարող եք դիմել՝ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակ
Հասցե. ք. Երևան, Գ. Նժդեհի 42
Հեռ. (+374 10) 44-47-32, 44-47-61
էլ Փոստ. [email protected]/

