Առաքելություն Հայաստանն ակնկալում է, որ նվիրատվություններ կատարելիս նվիրատվություն իրականացնող յուրաքանչյուր անձ կդրսեւորի զգուշավորություն եւ շրջահայացություն:
Եթե Նվիրատուն ցանկանում է ետ վերադարձնել Կազմակերպությանը նվիրաբերված գումարը, ապա Նվիրատուն պետք է գրավոր կերպով կամ էլեկտրոնային նամակի միջոցով գումարը վերադարձնելու վերաբերյալ հայց ներկայացնի նվիրատվություն կատարելու օրվանից 30 օրվա ընթացքում: Նվիրատվության օր է համարվում այն օրը, երբ՝
• Նվիրատուն նվիրատվություն է կատարել առցանց, էլեկտրոնային եղանակավ կամ այլ միջոցներով, կամ
• Վճարման անդորրագիրն հանձնել է Կազմակերպությանը կամ վերջինիս լիազորված ներկայացուցչին նվիրատվության նպատակով:
Գումարի վերադարձի պատճառն արտացոլող գրավոր հայցը պետք է ուղարկել Կազմակերպության էլեկտրոնային հասցեին՝ [email protected], կամ Կազմակերպության գլխամասային գրասենյակ՝ Գարեգին Նժդեհ 42, Երեւան 0026 հասցեով: Գրավոր հայցը գումարի վերադարձի պատճառից զատ պետք է պարունակի նաեւ ստորեւ նշված տեղեկատվությունը.
• Նվիրատվության օրը,
• Նվիրաբերված գումարի չափը,
• Նվիրատվության ID-ն՝ առցանց նվիրատվություն կատարելու դեպքում,
• Անդորրագրի համարը՝ անդորրագրի միջոցով նվիրատվություն կատարելու դեպքում,
• Կրեդիտ քարտի համարը (վերջին 4 թվերը միայն)՝ կրեդիտ քարտի միջոցով նվիրատվություն կատարելու դեպքում:
Նվիրատուն համաձայնում է Կազմակերպությանը տրամադրել կրեդիտ քարտի ճիշտ եւ վավեր տվյալներ: Տրամադրված տեղեկատվությունը Կազմակերպության կողմից չի օգտագործվելու եւ վերջինս այն չի կիսելու որեւէ երրորդ կողմի հետ քանի դեռ չկա այդ տեղեկատվությամբ կիսվելու օրենքի եւ/կամ դատարանի պահանջ: Կազմակերպությունը որեւէ պատասխանատվություն չի կրում խարդախոության նպատակով օգտագործվող կրեդիտ քարտերի համար, նմանօրինակ դեպքերում ողջ պատասխանատվությունը կրում է Նվիրատուն:
Այցելելով Կազմակերպության վեբ կայք կամ վերջինիս էլեկտրոնային նամակ ուղարկելով՝ Նվիրատուն Կազմակերպության հետ հաղորդակցվում է էլեկտրոնային եղանակով եւ համաձայնում է Կազմակերպությունից հաղորդագրություններ ստանալ էլեկտրոնային եղանակով: Նվիրատուն համաձայնում է, որ բոլոր համաձայնագրերը, ծանուցումները, բացահայտումները եւ այլ հաղորդագրությունները, որոնք Կազմակերպությունը տրամադրում է էլեկտրոնային եղանակով բավարարում են գրավոր պաշտոնական հաղորդակցություն համարվելու ցանկացած իրավական պահանջ:
Կազմակերպությունը կուսումնասիրի գումարի վերադարձի վերաբերյալ ներկայացված յուրաքանչյուր հայց եւ կվերադարձնի գումարը վերադարձի հայց ստանալու օրվանից 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում: Կազմակերպությունը այս կապակցությամբ կարող է Նվիրատուից պահանջել լրացուցիչ տեղեկություն/փաստաթղթեր եւ Նվիրատուն պետք է համաձայնի դրանք տրամադրել:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք ծանոթանալ Կազմակերպության՝ Նվիրատվության վերադարձի քաղաքականությանը: