Skip to main content

Գուրգեն Տեր-Ավագյանի 25 տարվա աշխատանքը՝ «Իմ աշխարհը» գրքում վիդեո

08.04.2015թ.

«Իմ աշխարհը». Գուրգեն Տեր-Ավագյանի նորահրատ գիրքն ամփոփում է հեղինակի ստեղծագործությունները եւ չափածո թարգմանություններն, այդ թվում՝ երգերի: Ներկայացված են ռուսական 17 ռոմանսների թարգմանություններ, որոնցից 14-ին ուղեկցում են նրանց նոտագրությունները:

Գուրգեն Տեր-Ավագյանը ծնվել է 1931 թականին, Ֆրունզեում. այժմ՝ Բիշքեկ: Հորը գնդակահարել են, ինչպես ինքն է հիշում՝ անվանելով «դաշնակ-ազգայնական»:

Տեր-Ավագյանի մասնագիտությունների շրջանակը բազմազան է. բանաստեղծ, թարգմանիչ, երաժիշտ, ռադիոէլեկտրոնիկայի, համակարգչային տեխնիկայի ճարտարագետ:

«Ես գրքի վրա աշխատել եմ մոտավորապես 25 տարի, եւ քանի որ իմ գիտական աշխատանքները միշտ ուղեկցվում էին գիտահետազոտական աշխատանքներով, դրա համար ես մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվել գրքին»,- ասում է Գուրգեն Տեր-Ավագյանը:

«Ես կարդացել եմ բնագրերը եւ զուգահեռ թարգմանությունները: Կարող եմ ասել, որ որոշ թարգմանություններ զիջում են բնագրերին: Այնքան ճիշտ եւ նուրբ մոտեցում կա յուրաքանչյուր գործի, որ թվում է թարգմանությունից է ծնվել բնագիրը»,- նշում է գրքի խմբագիր Գոհար Նավասարյանը: