Skip to main content

Այսօր Արտաշատում վերաբացվեց տարեցների բարեգործական ճաշարանը

24.11.2015թ.

1990 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 5/106 որոշմամբ հոկտեմբերի 1-ը հռչակվել է Տարեցների միջազգային օր: Օրվա առթիվ այսօր ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում վերաբացվեց «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության (ԲՀԿ) բարեգործական ճաշարանը: Ճաշարանի վերաբացումը Արտաշատի քաղաքապետարանի և «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի հատուկ նվերն էր քաղաքի տարեց բնակիչներին:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը, Արտաշատի քաղաքապետարանի սոցիալական հարցերի և ծրագրերի բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը, Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Գեղամ Միրզոյանը,

 

Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը, քաղաքի տարեց բնակիչները և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: