Skip to main content

Առաքելություն Հայաստան. կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավման նպատակով մասնագիտական ուսուցման առաջին փուլը


22.09.2015թ.
Սեպտեմբերի 22-ին «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության Գյումրու համայնքային կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» Ծրագրի շրջանակներում Հայաստանի աղքատ և խոցելի խմբերի՝ ներառյալ հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացված «Խոհարարություն», «Համակարգչային գրագիտություն» և «Կոշկակարություն» եռամսյա մասնագիտական ուսուցումների ավարտական վկայականների հանձնման արարողությանը:

«Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի մասնագիտական ուսուցումներ ենթաբաղադրիչը Գյումրիում մեկնարկել է 2014 թվականի հոկտեմբերիցիսկ Գյումրու «Ֆես Հաուս» ուսումնական կենտրոնի հետ համատեղ ուսուցումները` 2015 թվականի մայիսի 4-ից:

Առաջին փուլում Շիրակի մարզից եռամսյա մասնագիտական ուսուցումներին անվճար հիմունքներով մասնակցել են 36 հաշմանդամություն ունեցող և անապահով անձինքԴասընթացներն անցակցվել են շաբաթը 3 անգամյուրաքանչյուր դասը 1,5 ժամ տևողությամբ:

Ծրագրի երկրորդ փուլին Շիրակի մարզից մասնակցում է 35  հաշմանդամություն ունեցող և անապահով անձուսուցումները նախատեսվում է ավարտել 2015թնոյեմբերին:

«Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի շրջանակներում իրականացվող ուսուցումների առավելությունը կայանում է նրանումոր հաջող ավարտած մասնակիցները հնարավորություն են ստանում նաև մասնակցելու Բիզնեսի կառավարման հմտությունների դասընթացինորի ավարտին նախատեսվում է ունենալ առնվազն 170 ուսուցանվածներորոնք հանձնաժողովի գնահատմանը կներկայացնեն իրենց կազմած բիզնես նախագիծառաջարկներըՆախագծերի գնահատումից հետո Ծրագրի 80 շահառուների գնահատված բիզնեսնախագծերի հիման վրա «Առաքելություն Հայաստան» ԲՀԿի կողմից կտրամադրվեն անհատույց ենթադրամաշնորհներորոնց միջոցով շահառուները կկարողանան հիմնել և իրականացնել իրենց սեփական փոքր բիզնեսներըԲիզնեսը սկսելուց հետո 3 ամիսների ընթացքում Ծրագրով պլանավորված է ունենալ բիզնեսգործունեությունը շարունակող առնվազն 40 շահառու:

Նշենքոր «Հայաստանի աղքատ եւ կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2013թ.: Ծրագրի նպատակն է Երեւանում եւ Հայաստանի 5 մարզերում (ԿոտայքԱրարատԼոռիԳեղարքունիք եւ Շիրակհաշմանդամություն ունեցող եւ աղքատ անձանց ընձեռել ինքնաբավ կենսապայմաններ եւ զբաղվածության հնարավորություններինչպես նաեւ նրանց մատուցել կենսականորեն անհրաժեշտ սոցիալառողջապահական ծառայություններ:

Նման ծրագրերը հնարավորություն են ընձեռում որոշակիորեն մեղմել Հայաստանի համար գերխնդիր դարձած աղքատությունը

Փաստ լրատվականըլինելով Համահայկական կոնգրես բարեգործական հասարակական կազմակերպության նախագիծը և առաջնորդվելով կազմակերպության ռազմավարական առաքելություններովիր պատրաստակամությունն է հայտնում սոցիալբարեգործական ուղղվածություն ունեցող ծրագրերի լուսաբանման և տեղեկատվական աջակցության հարցում