Skip to main content

Այցելություն Նոր Նորքի բազմաֆունկցիոնալ կենտրոն

Անդրե Մարությանը եւ Էրիկ Կարապետյանը, ովքեր ներկայացնում են «Առաքելություն Հայաստան-Ավստրալիա»-ն եւ Սիդնեյի «Հոսաննա» կազմակերպության ներկայացուցիչներն այցելեցին «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության Նոր Նորքի բազմաֆունկցիոնալ կենտրոն:

«Առաքելություն Հայաստան» -ի նախագահ Երվանդ Մխիթարյանի, ծրագրերի տնօրեն Ալլա Հարությունյանի եւ բազմաֆունկցիոնալ կենտրոնի ղեկավար Աննա Գրիգորյանի, սոցիալական ծառայությունների ղեկավար Մարգարիտ Հովհաննիսյանի, Փախստականների աջակցության ծրագրի ղեկավար Սոֆի Ներսիսյանի եւ զարգացման գծով աշխատակից Տիգրանուհի Մարկոսյանի հետ նրանք կարճատեւ շրջայց կատարեցին կենտրոնում, ունեցան կենտրոնի մասնակիցների հետ հանդիպելու հնարավորություն, համտեսելու շահառուներին մատուցվող տաք կերակուրից, զրուցելու կենտրոն հաճախող տարեցներից բաղկացած «Էկո» ինքնագործ խմբակի անդամների հետ, ինչպես նաեւ այցելեցին կենտրոնի վերին հարկաբաժնում գտնվող սոցիալական կացարանի բնակիչներին՝ Ուկրաինայից եւ Սիրիայից տեղահանված անձնաց:

No Comments yet!

Your Email address will not be published.