Skip to main content

Այցելություն Հրազդանի ցերեկային կենտրոն


Այցելություն Հրազդանի ցերեկային կենտրոն

Օրերս Հրազդանում տեղի ունեցավ ՄԱԿ ՓԳՀ հովանավորությամբ «Առաքելություն_Հայաստանե բարեգործական հասարակական կազմակերպության կողմից կառուցված նորաոճ խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը ներկա էին Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Լիլա Փիթրս Յահիան, Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը և մի շարք այլ հյուրեր։

Միջոցառման հյուրերն այցելեցին նաև «Առաքելություն Հայաստանե-ի Հրազդանի ցերեկային կենտրոն, որտեղ ծանոթացան տարեցներին տրամադրվող ծառայություններին և ոլորտին առնչվող խնդիրներին։ Տարեցները սիրով հյուրերին նվիրեցին իրենց ձեռքի աշխատանքները՝ Նուարդ տիկնիկները։

Կենտրոնում շրջայցի ժամանակ հյուրերը այցելեցին նաև Կազմակերպության Հրազդանի «Երեխաների զարգացման կենտրոն։ Կենտրոնում նրանք զրուցեցին Արցախից տեղահանված ընտանիքների հետ, ծանոթացան նրանց խնդիրներին, մարտահրավերներին։ Հարց ու պատասխանի ժամանակ ծնողները հնարավորություն ունեցան նաև իրենց հարցերն ուղղել պատվիրակության անդամներին, ինչպես նաև կիսվել իրենց առաջարկներով։

«Առաքելություն Հայաստանըե բարձր է գնահատում Հրազդան համայնքի և միջազգային կազմակերպությունների դերը` տեղահանված անձանց աջակցության և ինտեգրման գործում։

No Comments yet!

Your Email address will not be published.