Skip to main content

Ավելացրու անունդ #WithRefugees- ի խնդրագրի տակ

Դրսևորի՛ր համերաշխությունդ փախստականների հանդեպ։

Խնդրում ենք՝ կանգնի՛ր մեր կողքին: Ստորագրի՛ր #WithRefugees խնդրագիրը։

Յուրաքանչյուր օր պատերազմը հազարավոր ընտանիքների ստիպում է լքել իրենց տներն ու փախչել: Այդ մարդիկ իմ ու քո պես մարդիկ են։

Բռնությունից խուսափելու և իրենց կյանքը փրկելու համար նրանք ամե՛ն բան են թողնում-հեռանում, ամենն, ինչ որ ունեն, բացառությամբ` ավելի անվտանգ ապագա ունենալու իրենց փայփայած հույսերի և երազանքների:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը` ՄԱԿ ՓԳՀ-ն, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով զբաղվող գործակալությունը, գտնում է, որ բոլո՛ր փախստականներն արժանի են ապրելու ապահով ու անվտանգ:
Ավելացրու անունդ #WithRefugees- ի խնդրագրի տակ` հստակ ուղերձ հղելու որոշում կայացնողներին առ այն, որ իրենք պետք է համերաշխություն և ընդհանուր պատասխանատվություն դրսևորեն:

Խնդրագիրը որոշում կայացնողներից հայցում է.
• Ապահովել յուրաքանչյուր փախստական երեխայի կրթությունը:
• Ապահովել, որ յուրաքանչյուր փախստական ընտանիք ապրի ապահով:
• Ապահովել, որ յուրաքանչյուր փախստական կարողանա աշխատել կամ սովորել նոր հմտություններ ` իր ընտանիքին օգնելու համար:
Մենք փախստականների կողքին ենք #WithRefugees

No Comments yet!

Your Email address will not be published.