Skip to main content

Այսօր հոգեկան առողջության համաշխարհային օրն է։

2022թ․ սկզբից «Առաքելություն Հայաստանե-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությյան պատվիրակմամբ ծառայություններ է մատուցում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց։
ՀՀ-ում հոգեկան առողջության ոլորտի հիմնախնդիրները կարող ենք հաղթահարել համալիր և բազմազան ծառայությունների տրամադրման, մասնակցային մեխանիզմների և համագործակցային մոտեցումների զարգացման միջոցով։
Մեկտեղենք բոլորիս ջանքերը, որպեսզի հոգեկան առողջությունը և բարեկեցությունը դառնան առաջնահերթություն բոլորի համար։

Ծագման երկրի տեղեկության վերջին սեմինարը և վկայականների հանձնման արարողությունը ԵՊՀ-ում

2023թ․ մարտի 14-ին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի Դատակն նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ծագման երկրի տեղեկության հետազոտության փորձնակի ծրագիր՝ Հայաստանում ապաստանի համակարգը բարելավելու համար» ծրագրի շրջանակում իրականացվող փախստականների ծագման երկրի մասին վերջին սեմինարը։

Միգրացիոն նոր միտումները և գործընթացները ներկայացրեց ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Հարց ու պատասխանի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան պարոն Ղազարյանին ուղղել իրենց հուզող հարցերը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում միգրացիայի, դրա պատճառների, ոլորտային խնդիրների, մարտահրավերների մասին։ Ուսանողներին ներկայացվեցին նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում առկա հաստիքները։ Քննարկվեց նաև ուսանողների համար ճանաչողական այցի կազմակերպումը։

Դասախոսությանը հաջորդեց վկայականների և շնորհակալագրերի հանձնման արարողությունը, որին ներկա էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջազգային կապերի գծով դեկանի տեղակալ Աննա Մարգարյանը, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը և ծրագրի շրջանակում դասախոսությամբ հանդես եկած դասախոսներ։ Տիկին Մարգարյանը և պարոն Մելքոնյանն իրենց ողջույնի խոսքերում կարևորեցին այս համագործակցությունը՝ ընդգծելով մրցունակ գիտելիքներով ուսանողների դերի կարևորությունը ինչպես մարդու իրավունքների, այնպես էլ այլ ոլորտներում։

Միջոցառմանը միացել էին նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները։ Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ջենիֆեր Մըքանդրյուն իր բացման խոսքում կարևորեց Հայաստանում ապաստանի գործընթացի բարելավման գործում ծագման երկրի տեղեկության դերը և այդ երկրների ուսումնասիրությունը՝ ընդգծելով այդ գործում «Առաքելություն Հայաստան»-ի հետ համագործակցությունը։

«Առաքելություն Հայաստան»-ի փոխնախագահ Ալլա Հարությունյանը շնորհավորեց ուսանողներին՝ ընդգծելով ստացած գիտելիքի կարևորությունն ու կիրառման առանձնահատկությունները փախստականների և ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության գործում։

«Ծագման երկրի տեղեկության հետազոտության փորձնակի ծրագիր՝ Հայաստանում ապաստանի համակարգը բարելավելու համար» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Պետքարտուղարության ֆինանսավորմամբ։

Հոգեբանական աջակցության տրամադրում եւ պարենային աջակցություն 2022թ․ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումներից տուժած կամ դրանց արդյունքում տեղահանված անձնաց

Start Network-ի ֆինանսավորմամբ «Առաքելություն Հայաստան»-ը հոգեբանական և պարենային աջակցություն է տրամադրել սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումներից տուժած կամ դրանց արդյունքում տեղահանված անձանց։
Արդյունքում՝
-1954 անձ Վայոց Ձորում, Սյունիքում և Գեղարքունիքում ստացել է հոգեբանական աջակցություն, այդ թվում՝ տարեցներ, երեխաներ և նրանց ծնողները
-500 խոցելի ընտանիք Գեղարքունիքում և Վայոց Ձորում ստացել է սննդային փաթեթ։
Ծրագիրն իրականացվում էր ACTED Armenia-ի և People in Need Armenia-ի հետ գործընկերությամբ։

Հոկտեմբերի 1-ը տարեցների միջքազգային օրն է։

Հոկտեմբերի 1-ը տարեցների միջքազգային օրն է։

«Առաքելություն Հայաստանե ԲՀԿ-ն սոցիալ-հոգեբանական, առողջապահական, իրավաբանական, բարեգործական ճաշարաններում սննդի տրամադրման ծառայություններ է մատուցում Երևանում և մի շարք մարզերում բնակվող խոցելի տարեցներին՝ նրանց տրամադրելով ինչպես ցերեկային, այնպես էլ տնային խնամքի ծառայություններ։

Բոլորիս համատեղ ջանքերով կարող ենք արժանավայել կյանք ապահովել մեր տարեցների համար և չմոռանանք, որ նրանք մեր ամրությությունն են, մեր իմաստությունը, մեր պատմությունը, մեր հոգատարությունն ու անձնուրաց սերը։

Խաղաղ և անկորուստ տարիներ ենք մաղթում մեր սիրելի տարեցներին։

Տարեցների օրն այս տարի նշեցինք «Արծվաբույն» տարեցների տանը՝ Սյունիքում

Տարեցների օրն այս տարի նշեցինք «Արծվաբույն» տարեցների տանը՝ Սյունիքում

Այս տարի տարեցների օրը մեզ էին միացել նաև ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի մեր գործընկերները։
«Արծվաբույն« տարեցների կենտրոն նրանց այցը հաճելի անակնկալ էր կենտրոնի բնակիչների համար։ Դե իսկ տրամադրած նվերները ժպիտների նոր առիթ էին։
Շնորհակալ ենք ՄԱԲՀ-ին` տարեցների օրն այսքան գեղեցիկ դարձնելու և նրանց կարևոր դերը մեր կյանքում ևս մեկ անգամ ընդգծելու համար։


https://www.facebook.com/unfpaArmenia

«Խատուտիկ» երեխաների զարգացման կենտրոնը կազմակերպել էր տարբեր միջոցառումներ


«Խատուտիկ» երեխաների զարգացման կենտրոնը կազմակերպել էր տարբեր միջոցառումներ
Հուլիսի 28-ին Հրազդանում «Խատուտիկե երեխաների զարգացման կենտրոնը միջոցառումների մի ամբողջ շարք էր կազմակերպել։ Օրվա ընթացքում երեխաները վառ ու պայծառ գույներով թղթին հանձնեցին իրենց երևակայության պատկերները, ավելի փոքրերը կենտրոնի բակը գունավորեցին կավիճներով։ Միջոցառման ընթացքում կենտրոնի սաները պարեցին նաև ազգագրական պարեր։ Դե իսկ փոքրիկ խաղ-մրցույթներում հաղթեցին թիմային ոգին և համերաշխությունը։

«Առաքելություն Հայաստանե-ը Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող «Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար պաշտպանությանն ուղղված առաջնային ծառայություննեի հասանելիության ապահովում ՀՀ-ումե ծրագրի շրջանակում Երևանում, Սյունիքում, Գեղարքունիքում, Արարատում և Կոտայքում ունի «Խատուտիկե երեխաների զարգացման 6 կենտրոն, որտեղ տրամադրվում են պաշտպանությանն ուղղված հիմնական ծառայություններ՝ սոցիալ-հոգեբանական, իրավաբանական աջակցություն, անգլերեն լեզվի, համակարգչային դասընթացներ, ոչ ֆորմալ կրթություն։

Ապաստանի ընթացակարգի մասին 6-րդ սեմինարը

Ապաստանի ընթացակարգի մասին 6-րդ սեմինարը

2022 թ. հուլիսի 23-24-ը Հանքավանում «Առաքելություն Հայաստանե-ը՝ ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցության շրջանակում հրավիրել էր սեմինար փախստականի ծագման երկրի վերաբերյալ ճշգրիտ տեղեկություն ձեռք բերելու անհրաժեշտության մասին փախստականի կարգավիճակի որոշման ընթացակարգի համատեքստում։
Սեմինարին մասնակցում էին Միգրացիոն ծառայության աշխատակիցները, ՀՀ վարչական դատարանի դատավորներ, հանրային պաշտպաններ, փաստաբաններ և ԵՊՀ իրավաբանական կլինիկայի գործընկերները։
Քննարկվեցին ՀՀ-ում ապաստան հայցող անձնաց ծագման երկրների մասին տեղեկություն քաղելու մեթոդներն ու առանձնահակությունները՝ հաշվի առնելով հնարավոր քաղաքական, կրոնական և այլ հիմքերով հետապնդման ռիսկերը։
Խմբային աշխատանքների ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան գործնական մակարդակում կիրառել եւ քննարկել ստացած գիտելիքները եւ առանձնացնել կարևոր հարցադրումները։
Սա ապաստանի ընթացակարգի վերաբերյալ 6-րդ սեմինարն էր՝ «Առաքելություն Հայաստանիե-ի և ՄԱԿ ՓԳՀ համագործակցության շրջանակներում հանրային պաշտպանների, փաստաբանների և ապաստանի ոլորտում իրավաբանական ծառայություններ մատուցող գործակալությունների աշխատակիցների համար։

Աշխատաժողով «Աջակցություն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց և քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց բացահայտմանը» ծրագրի շրջանակում


Աշխատաժողով «Աջակցություն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց և քաղաքացիությունը կորցնելու վտանգի տակ գտնվող անձանց բացահայտմանը» ծրագրի շրջանակում

Օրերս «Առաքելություն Հայաստանըե Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ իրականացվող ծրագրի շրջանակներում կազմակերպել էր հերթական աշխատաժողովը։

Օրակարգում ներառված էին հետևյալ թեմաները՝
1․ Միգրացիոն գործընթացների և հասկացությունների կարգավորումը միջազգային և ներպետական իրավունքում
2․ Քաղաքացիություն չունեցող անձանց իրավական աջակցությունը ՀՀ-ում
3․ Փաստաթուղթ չունեցող անձանց պաշտպանությանն ուղղված իրավական ընթացակարգերը

Բանախոսությամբ հանդես եկան Իրավաբանական կլինիկայի տնօրեն Քնարիկ վարդանյանը, փորձագետ Սերգեյ Ղազինյանը։ Հանդիպման ընթացքում Կազմակերպության իրավաբան Սուրեն Բաղրամյանը ներկայացրեց փաստաթուղթ չունեցող անձանց աջակցությանն ուղղված քայլերը, հաջողված պատմությունները։

Հանդիպման վերջում մասնակիցները դիտեցին #ԵսՊատկանումԵմ արշավի շրջանակներում նկարահանված ֆիլմը, որտեղ ներկայացված են Հայաստանում անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց դեպքերը։

Հանդիպմանը մասնակցում էին ոլորտում աշխատող ՀԿ-ներ, ինչպես նաև տարբեր համալսարաններից ուսանողներ։

Միասնական և երջանիկ հասարակություն ունենալու գրավականը համերաշխությունն ու հավասարությունն են։


Յուրաքանչյուր տարի հունիսի 20-ը նշվում է որպես փախստականների համաշխարհային օր։

Ամեն տարի միլիոնավոր մարդիկ ստիպված են լինում լքել իրենց հիմնական բնակության վայրը և տեղափոխվել այլ երկիր։

ՄԱԿ ՓԳՀ 2022 թվականի տվյալներով այդ թիվն արդեն հասել է 100 միլիոնի։

Հայաստանում ևս իրենց նոր տունն են գտել բազմաթիվ փախստականներ։

«Առաքելություն Հայաստանըե իր կողմից իրականացվող տարբեր ծրագրերով փորձում է աջակցել նրանց նոր միջավայրին հարմարվելու և հիմնական խնդիրները լուծելու։

Այդ նպատակով Կազմակերպությունն իր գործընկեր ՄԱԿ ՓԳՀ-ի հետ միասին իրականացրեց փախստականների համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների շարք։

Հերթական միջոցառումն «Ուկրանիական ֆորումե ՀԿ-ի հետ համատեղ տեղի ունեցավ Երևան քաղաքի Կիրովի անվան մանկական զբոսայգում։

Գեղեցիկ ցուցահանդես վաճառքի ժամանակ հյուրերը հնարավորություն ունեցան վայելելու Սիրիայի, Արցախի, Ուկրանիայի խոհանոցների համեղ ճաշատեսակենրը, ձեռք բերելու գեղեցիկ հուշանվերներ։

Միջոցառմանը չէին ձանձրանում նաև երեխաները։ Նրանք սիրով նկարեցին խաղաղության թեմայով գեղեցիկ նկարներ։ Միջոցառման ամբողջ ընթացքում հնչում էին տարբեր երկրների երգեր, մասնակիցները կարողացան նաև մասնակցել ջազզային պարերի կարճ դասընթացի։

Օրը հաջողված էր և գեղեցիկ։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Երևանի քաղաքապետարանին՝ այգու տարածքը հատկացնելու համար։

Հերթական կարևոր հանդիպումը

Հերթական կարևոր հանդիպումը

«Տնային խնամքի ծառայություններ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համարե ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հերթական հանդիպումը՝ ուղղված կատարված աշխատանքների ընթացիկ գնահատմանն ու հետագա գործողությունների պլանավորմանը։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ։