Skip to main content

Սյունիք

“Առաքելություն Հայաստան” ԲՀԿ-ն ծրագրերն է իրականացնում Սյունիքի խոշոր քաղաքներում եւ գյուղական վայրերում: Կազմակերպությունն ունի երկու գործող ցերեկային կենտրոն Կապան եւ Սիսիան քաղաքներում եւ տարեցների շուրջօրյա սպասարկման կենտրոն Արծվանիկ գյուղում: Կենտրոնների տարածքները կազմակերպությանն անվճար հատկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից՝ համագործակցության պայմանագրի հիման վրա: “Առաքելություն Հայաստան” ԲՀԿ-ն վերանորոգել, կահավորել եւ սարքավորումներով է հագեցրել այդ տարածքները:

“Առաքելություն Հայաստանն” առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ մարզի ամենաանապահով բնակիչների համար: Ներկայումս 273 շահառու է օգտվում կազմակերպության ծառայություններից, որոնք մատուցվում են թե՛ կենտրոններում եւ՛ թե շահառուների բնակարաններում: Ծառայությունները մատուցվում են բազմամասնագիտական թիմի միջոցով, որտեղ ընդգրկված են թիմի պատասխանատու, սոցիալական աշխատող, բժիշկ, բուժքույր, խնամող, հոգեբան եւ իրավաբան:

Մատուցվող ծառայություններն են.

Սոցիալ-առողջապահական ծառայություններ.
խորհրդատվություն, շահառուների ուղղորդում համապատասխան հաստատություններ, միջնորդություն, դեպքերի վարում, ինքնօգնության
խմբեր, առաջնային առողջապահական ծառայություններ, տնային խնամք, աջակցություն տնային ու արտաբնակարանային գործերում եւ այլն:
Սննդի ապահովում.
տաք կերակրի մատուցում բարեգործական ճաշարաններում, սննդի տնային առաքում տանը գամված շահառուների համար:
Թրեյնինգներ եւ իրազեկում.
զբաղվածության թրեյնինգներ, անհատական խորհրդատվություն եւ խմբային քննարկումներ առողջ ապրելակերպի, իրավական, սոցիալական եւ հոգեբանական թեմաներով:
Հոգեկան առողջություն.
կոնսուլտացիաներ, խմբային քննարկումներ, հմտությունների զարգացում, սոցիալական հարմարում, օկուպացիոն թերապիա, աշխատանք շահառուների ազգականների հետ եւ այլն:

ԵնթակառույցՇահառուների քանակըՀասցե
Ցերեկային կենտրոն Կապան196ք. Կապան, Ձորք թաղ. թիվ 13 մանկ. մասնաշենք
Ցերեկային կենտրոն Սիսիանում65ք. Սիսիան, Սպանդարյան 82
Տարեցների շուրջօրյա սպասարկման կենտրոն “Արծվաբույն” Արծվանիկ գյուղում12Գյուղ Արծվանիկ