Skip to main content

Շիրակ

“Առաքելություն Հայաստան” ԲՀԿ-ն ծրագրեր է իրականացնում Արարատի մարզի խոշոր քաղաքներում: Կազմակերպությունն ունի երկու ցերեկային կենտրոն, որոնցից մեկը գործում է Արտաշատում, մյուսը՝ Մասիսում: Կենտրոնների տարածքները կազմակերպությանն անվճար հատկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համագործակցության պայմանագրի հիման վրա: “Առաքելություն Հայաստան” ԲՀԿ-ն վերանորոգել, կահավորել եւ սարքավորումներով է հագեցրել այդ տարածքները:

“Առաքելություն Հայաստանն” առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ մարզի ամենաանապահով բնակիչների համար: Ներկայումս 205 շահառու է օգտվում կազմակերպության ծառայություններից, որոնք մատուցվում են թե՛ կենտրոններում եւ՛ թե շահառուների բնակարաններում: Ծառայությունները մատուցվում են բազմամասնագիտական թիմի միջոցով, որտեղ ընդգրկված են թիմի պատասխանատու, սոցիալական աշխատող, բժիշկ, բուժքույր, խնամող, հոգեբան եւ իրավաբան:

Մատուցվող ծառայություններն են.

Սոցիալ-առողջապահական ծառայություններ.
խորհրդատվություն, շահառուների ուղղորդում համապատասխան
հաստատություններ, միջնորդություն, դեպքերի վարում, ինքնօգնության
խմբեր, առաջնային առողջապահական ծառայություններ, տնային խնամք,
աջակցություն տնային ու արտաբնակարանային գործերում եւ այլն:
Սննդի ապահովում.
տաք կերակրի մատուցում բարեգործական ճաշարաններում, սննդի
տնային առաքում տանը գամված շահառուների համար:
Թրեյնինգներ եւ իրազեկում.
զբաղվածության թրեյնինգներ, անհատական խորհրդատվություն եւ խմբային քննարկումներ առողջ ապրելակերպի, իրավական, սոցիալական եւ հոգեբանական թեմաներով:
Հոգեկան առողջություն.
կոնսուլտացիաներ, խմբային քննարկումներ, հմտությունների զարգացում, սոցիալական հարմարում, օկուպացիոն թերապիա, աշխատանք շահառուների ազգականների հետ եւ այլն:

ԵնթակառույցՇահառուների քանակըՀասցե
Ցերեկային կենտրոն  Արտաշատում146Ք. Արտաշատ, Շիրվանզադեի փ., թիվ 5 մանկապարտեզ 
Ցերեկային կենտրոն  Մասիսում   59Ք. Մասիս, թիվ 1 մանկապարտեզ