“Առաքելություն Հայաստան” ԲՀԿ-ն ունի երկու ցերեկային կենտրոն Գեղարքունիքի մարզի Սեւան եւ Ճամբարակ քաղաքներում: Կենտրոնների տարածքները կազմակերպությանն անվճար հատկացրել են տեղական ինքնակառավարման մարմինները համագործակցության պայմանագրի հիման վրա: ”Առաքելություն Հայաստան” ԲՀԿ-ն վերանորոգել, կահավորել եւ սարքավորումներով է հագեցրել այդ տարածքները:
“Առաքելություն Հայաստանն” առաջարկում է ծառայությունների լայն շրջանակ մարզի ամենաանապահով բնակիչների համար: Ներկայումս 213 շահառու է օգտվում կազմակերպության ծառայություններից, որոնք մատուցվում են թե՛ կենտրոններում եւ՛ թե շահառուների բնակարաններում: Ծառայությունները մատուցվում են բազմամասնագիտական թիմի միջոցով, որտեղ ընդգրկված են թիմի պատասխանատու, սոցիալական աշխատող, բժիշկ, բուժքույր, խնամող, հոգեբան եւ իրավաբան:
Մատուցվող ծառայություններն են.
Սոցիալ-առողջապահական ծառայություններ.
խորհրդատվություն, շահառուների ուղղորդում համապատասխան հաստատություններ, միջնորդություն, դեպքերի վարում, ինքնօգնության
խմբեր, առաջնային առողջապահական ծառայություններ, տնային խնամք, աջակցություն տնային ու արտաբնակարանային գործերում եւ այլն:
Սննդի ապահովում.
տաք կերակրի մատուցում բարեգործական ճաշարաններում, սննդի տնային առաքում տանը գամված շահառուների համար:
Թրեյնինգներ եւ իրազեկում.
զբաղվածության թրեյնինգներ, անհատական խորհրդատվություն եւ խմբային քննարկումներ առողջ ապրելակերպի, իրավական, սոցիալական եւ հոգեբանական թեմաներով:
Հոգեկան առողջություն.
կոնսուլտացիաներ, խմբային քննարկումներ, հմտությունների զարգացում, սոցիալական հարմարում, օկուպացիոն թեապիա, աշխատանք շահառուների ազգականների հետ եւ այլն:
Ենթակառույց | Շահառուների քանակը | Հասցե |
Ցերեկային կենտրոն Սեւանում | 125 | ք. Սեւան, Բողբոջ, թիվ 1 մանկ. մասնաշենք |
Ցերեկային կենտրոն Ճամբարակում | 88 | ք. Ճամբարակ, Գ Նժդեհի փ., թիվ 2 մանկ. մասնաշենք |