Հանդիպման ընթացքում մասնակիցներն ամփոփեցին 2021 թվականի ձեռքբերումները և քննարկեցին ապաքաղաքացիություն ունեցող անձանց բացահայտման, կանխարգելման և նվազեցման, ինչպես նաև նրանց պաշտպանության հետ կապված մարտահրավերները:
Մասնակիցներին նաև ներկայացվեցին Առաքելություն Հայաստան ՀԿ-ի մարդու իրավունքների փորձագետ Սերգեյ Ղազինյանի կողմից ապաքաղաքացիության խնդրի հաղթահարման վերաբերյալ վերջերս իրականացված հետազոտության արդյունքները, որին հաջորդեց հարց ու պատասխանի փուլը, և տեղի ունեցավ քննարկում` առկա սահմանափակումների վերացման ուղիների մասին։
Հանդիպման վերջում մասնակիցները դիտեցին և քննարկեցին ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից պատրաստված տեսանյութը, որը ցույց էր տալիս ապաքաղաքացիության ռիսկի ներքո գտնվող անձանց խնդիրները:
Մասնակիցները նաև անդրադարձան IBELONG քարոզարշավին, որը նպատակ է հետապնդում ողջ աշխարհում հաղթահարել ապաքաղաքացիությունը մինչև 2024 թվականը:
No Comments yet!