Skip to main content

“Առաքելություն Հայաստանն” իր շնորհակալությունն է հայտնում Ճապոնիայի կառավարությանը անգնահատելի աջակցության համար

ՄԱԿ ՓԳՀ ֆինանսավորմամբ իրականացվող “Փախստականների և ապաստան հայցող անձանց հիմնարար իրավունքների իրացումը Հայաստանում՝ անվտանգ, բարենպաստ և ապահով միջավայրում” ծրագրի շրջանակներում ՀՀ-ում վերանորոգվեցին ու վերազինվեցին մի շարք կացարաններ/աջակցության կենտրոններ, այդ թվում Աշտարակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը։

2022 թվականի հունվարի 19-ին ՄԱԿ ՓԳՀ-ն ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությանն իր շնորհակալությունը հայտնելու եւ մարդասիրական օգնության ազդեցությունը ցույց տալու կապակցությամբ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում միջոցառում էր կազմակերպել։

“Առաքելություն Հայաստանն” իր շնորհակալությունն է հայտնում Ճապոնիայի կառավարությանը անգնահատելի աջակցության համար, որի շնորհիվ ՄԱԿ ՓԳՀ հետ համագործակցությամբ կարողացավ ժամանակին և անհրաժեշտ աջակցություն տրամադրել ԼՂ հակամարտության հետևանքով տուժած ընտանիքներին և նրանց հյուրընկալող համայնքներին։

No Comments yet!

Your Email address will not be published.