Այսօր սոցիալական աշխատողի միջազգային օրն է։
Շնորհավորում ենք մեր բոլոր գործընկերներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Մաղթում ենք աննկուն կամք և ուժ այս կարևոր աշխատանքն իրականացնելու համար։
Ձեր գործունեությամբ Դուք նպաստում եք մարդկանց կյանքում առկա սոցիալական
լարվածության նվազեցմանը՝ նեցուկ լինելով հասարակության խոցելի խմբերին։
Ձեր կողմից իրականացվող ամենօրյա սրտացավ աշխատանքի շնորհիվ հնարավոր է դառնում բարելավել մեր կողքին ապրող հազարավոր կարիքավոր մարդկանց կյանքի որակը:
Այսօր, առավել քան երբևէ, հասարակությունը կարիք ունի հոգատար, մարդկային աջակցության, և մեր բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն սոցիալական աշխատանքի
ինստիտուտի հզորացմանը, սոցիալական ծառայությունների որակի, հասանելիության և հասցեականության բարձրացմանը:
Շնորհակալ ենք ձեր անձնվեր աշխատանքի համար։
Հարգանքով՝
«Առաքելություն Հայաստան» ղեկավարություն
No Comments yet!