Skip to main content

ԱՀ ԲՀԿ Նախագահի Ուղերձը

Ահ Բհկ Նախագահի Ուղերձը


Սիրելի՛ հայրենակիցներ,

Ողջունում եմ ձեզ՝ որպես «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ:

1988թ․ ավերիչ երկրաշարժից եւ Արցախյան պատերազմից հետո փախստականների առաջին ներհոսքից սկսած տիկին Կիրակոսյանի գլխավորած կամավորական շարժումն սկսեց հակամարտությունից հազարավոր տուժածներին ու փախստականներին, ինչպես նաեւ երկրաշարժից տուժածներին ինքնամոռաց աջակցությունը։ Շուտով այդ շարժումը վերաճեց և դարձավ Հայաստանում ամենամեծ և առաջին բարեգործական կազմակերպություններից մեկը։
Տարիներ անց էլ «Առաքելություն Հայաստանը»՝ ի դեմս իր մեծ բազմամասնագիտական թիմի, շարունակում է նույն պատասխանատվությամբ և հանձնառությամբ իրականացնել մարդասիրական գործունեություն՝ առաջ տանելով իր կողմից որդեգրված ռազմավարական ուղղությունները՝ հավատարիմ իր կոչմանն ու ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով և նվիրումով կհասնենք մեր առջև դրված մարդասիրական նպատակներին և կարձանագրենք նորանոր ձեռքբերումներ։


Հարգանքով՝
Երվանդ Մխիթարյան
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ նախագահ