Skip to main content

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ

ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

(ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ — ԱՆՀԱՏ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՂՔԱՏ և ԿԱՐԻՔԱՎՈՐ ԱՆՁԱՆՑ ԿԵՆՍԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

ԴՐԱՄԱՇՆՈՐՀ՝ TF 013894

Նշանակման անվանումը՝ Փոքր բիզնեսի ուսուցումների փորձագետ

Հղման թվակիր համարը /ըստ Գնումների պլանի/՝ SLVPVP -C- 3.1.4

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը Ճապոնիայի Սոցիալական Զարգացման Հիմնադրամից Համաշխարհային բանկի միջոցով ստացել է ֆինանսավորում «Հայաստանի աղքատ և կարիքավոր անձանց կենսամիջոցների բարելավում» ծրագրի իրականացման համար և նպատակ ունի ծրագրի միջոցների մի մասն օգտագործել ծրագրի շրջանակներում փոքր բիզնեսի ուսուցումների փորձագետի /հետայսու՝ Խորհրդատու/ խորհրդատվական ծառայություններ մատուցելու դիմաց:

Խորհրդատվական ծառայությունները («Ծառայություններ») ներառում են. մասնագիտական աջակցություն ծրագրի շահառուների համար կազմակերպված փոքր բիզնեսի ուսուցումներին և շահառուներին միկրոբիզնեսի ենթադրամաշնորհների տրամադրմանն ու նրանց կողմից այդ ենթադրամաշնորհներն իրագործելուն առնչվող գործառույթներին, կատարված աշխատանքների մշտադիտարկում և վերահսկում՝ հաշվետու լինելով ծրագրի համակարգողին:

Խորհրդատուն լրիվ դրույքով պաշտոն է, աշխատավայրը՝ «Առաքելություն Հայաստան»-ի Կենտրոնական գրասենյակ: Խորհրդատուն վարձվելու է մեկ տարի ժամկետով՝ ևս երկու տարվա հնարավոր երկարաձգմամբ՝ կախված պարտկանությունների կատարման արդյունքներից:

Խորհրդատուն պետք է.
· կազմի փոքր բիզնեսի ուսուցումների և փոքր բիզնեսի հնարավորությունների տրամադրմանն առնչվող գործառույթների իրականացման պլանը և ժամանակացույցը,
· մասնակցի նախատեսված ուսուցումներն իրականացնող ընկերության և ենթադրամաշնորհներ ստացող և իրականացնող շահառուների ընտրությանը,
· ուսուցումներ իրականացնող ընկերությանը և շահառուներին տրամադրի մասնագիտական խորհրդատվություն/աջակցություն՝ դասընթացներին և ենթադրամաշնորհներին վերաբերող բոլոր հարցերի առնչությամբ,
· ծրագրի մշտադիտարկման ու գնահատման մասնագետի հետ ստուգի փոքր բիզնեսի դրամաշնորհ ստացած շահառուների շահույթի ստացմանը վերաբերող արդյունքները,
· ապահովի նախատեսված ցուցանիշների իրականացումը՝ ըստ ծրագրի գործառնական ձեռնարկի պահանջների,
· կազմի իր պարտականություններին վերաբերող ընթացիկ հաշվետվությունները,
· ծրագրի համակարգողի հանձնարարությամբ իրականացնի այլ գործառույթներ:

«Առաքելություն Հայաստան»-ը վերոնշյալ պահանջներին համապատասխանող անհատ խորհրդատուներին հրավիրում է ներկայացնել Ծառայությունների մատուցման հետաքրքրվածության հայտ: Հետաքրքրված անհատ խորհրդատուները պետք է տրամադրեն տեղեկություններ` ցույց տալով, որ վերոնշյալ Ծառայությունների մատուցման համար իրենք ունեն պահանջվող որակավորումները և համապատասխան փորձ:

Ընտրության չափանիշներն են.
· Բարձրագույն կրթություն բիզնես կառավարման կամ համապատասխան այլ ոլորտներում
· Առնվազն չորս տարվա մասնագիտական աշխատանքային փորձ և գիտելիքներ բիզնեսի տվյալ բնագավառում (խոցելի բնակչության համար նմանատիպ աշխատանքային փորձն առավելություն է)
· Հայերեն և անգլերեն լեզուներով գրավոր ու բանավոր հաղորդակցման և համապատասխան նյութեր կազմելու /թղթագրության գերազանց հմտություններ
· Համակարգչային վարժ հմտություններ (Word, Excel, Access, Internet)

Հետաքրքրված անհատ խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային բանկի Ուղեցույցների 1.9 պարագրաֆին՝ ՀԲ վարկառուների կողմից խորհրդատուների ընտրություն և վարձում. 2011 թ. հունվարին ՎԶՄԲ փոխառությունների և ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների շրջանակներում /«Խորհրդատուի ուղեցույց»/ սահմանված շահերի բախման վերաբերյալ Համաշխարհային բանկի քաղաքականությանը: /www.worldbank.org/procure/.

Խորհրդատուի ընտրությունը իրականացվելու է Բաժին V-ում ներկայացված Անհատ խորհրդատուների ընտրության ընթացակարգերի համաձայն: /www.worldbank.org/procure/

Հավելյալ տեղեկությունների համար դիմել ստորև ներկայացված Էլ. հասցեով աշխատանքային ժամերին՝ 09:00-ից — 18:00:

Հետաքրքրվածության հայտերը պետք է ներկայացվեն գրավոր՝ էլեկտրոնային փոստով մինչև 2013 թվի հուլիսի 17-ը, ժամը 18:00-ն ՝ ստորև ներկայացված Էլ. հասցեով.
[email protected]
«Առաքելություն Հայաստանե բարեգործական հասարակական կազմակերպության Կադրերի բաժնի ղեկավար Ալլա Հարությունյանին