Skip to main content

«Գործընկերություն հանուն Սյունիքի բարելավված համայքային սոցիալական ծառայություններ»

Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող և «Մարդը կարիքի մեջ» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Գործընկերություն հանուն Սյունիքի բարելավված համայքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակներում «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ՝
ՀՀ, Սյունիքիի մարզ, գ․Արծվանիկի Տարեցների սոցիալական կենտրոնի տարածքում գտնվող հաշմանդամություն ունեցող անձանց փոքր տան վերանորոգման աշխատանքների իրականացման համար․
Ծրագիրը ազատված է ԱԱՀ-ից։
Շինությունների վերանորոգման աշխատանքների իրականացման առավելագույն ժամկետը է սահմանվում 15.08.2024թ.։
Հետաքրքրված կազմակերպությունները կարող են ստանալ մրցույթի փաթեթը «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակից (հասցե՝ ՀՀ , ք. Երեւան, 0026, Գ. Նժդեհ 42), ինչպես նաև էլ․ փոստի միջոցով՝ դիմելով [email protected] էլ․ փոստին։
Իրավասու հայտատուները կարող են լրացուցիչ տեղեկություններ ստանալ հետեւյալ հեռախոսահամարներով՝ (+374 10) 444-793, (091) 213-594 կամ դիմելով «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակ՝ Գնումների եւ մատակարարման բաժին երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ն:
Մրցութային փաթեթի ձեռք բերման վեջնաժամկետը՝ 08.04.2024թ․ 17։50։
Հայտերը պետք է ներկայացվեն «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ, մինչեւ 2024թ. ապրիլի 09-ը, ժամը 15:00-ն:
Ուշացած հայտերը կմերժվեն եւ կվերադարձվեն հայտատուներին փակ վիճակում: