Skip to main content

Սոցիալ-կրթական ամառային ճամբար

ՄԱԿ ՓԳՀ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կյանքի բարելավում համապարփակ սոցիալական, առողջապահական, մարդասիրական նախաձեռնությունների և իրավունքների իրազեկման արշավների միջոցով» ծրագրի շրջանակներում «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ՝ Տարեցների համար՝ սոցիալ-կրթական ամառային ճամբարի կազմակերպման նպատակով Ծաղկաձորում կեցության, 3 անգամյա սննդի և կոնֆերանս դահլիճի տրամադրման ծառայությունների գնման համար։ Ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից։
Հետաքրքրված կազմակերպությունները կարող են ստանալ մրցույթի փաթեթը «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակից (հասցե՝ ՀՀ , ք. Երեւան, 0026, Գ. Նժդեհ 42), ինչպես նաև էլ․ փոստի միջոցով՝ դիմելով [email protected] էլ․ փոստին։
Իրավասու հայտատուները կարող են լրացուցիչ տեղեկություններ ստանալ հետեւյալ հեռախոսահամարներով՝ +374 (10) 444-793, +374 (91) 213-594 կամ դիմելով «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակ՝ Գնումների եւ մատակարարման բաժին երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ն: Մրցութային փաթեթի ձեռք բերման վեջնաժամկետը՝ 02.06.2024թ․ 17։50։
Հայտերը պետք է ներկայացվեն «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ, մինչեւ 2024թ. հունիսի 04-ը, ժամը 15:00-ն:
Ուշացած հայտերը կմերժվեն եւ կվերադարձվեն հայտատուներին փակ վիճակում: