«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը «ՀՀ մարզերում միայնակ տարեցներին, հաշմանդամներին տնային պայմաններում և տարեցների ցերեկային խնամքի կենտրոններում սոցիալական սպասարկում» ծրագրի շրջանակներում հրավիրում է կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին՝ մասնակցելու ներքոնշյալ բարեգործական ճաշարաններին՝ հաց, չոր սնդամթերք և բանջարեղեն մատակարարելու մրցույթներին՝
1. Երևան քաղաքի 6 բարեգործական ճաշարաններ,
2. ՀՀ Շիրակի մարզի 2 (Գյումրի, Արթիկ) բարեգործական ճաշարաններ,
3. ՀՀ Լոռու մարզի 4 (Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի, Տաշիր) բարեգործական ճաշարաններ,
4. ՀՀ Գեղարքունիքի մարզի 3 (Սևան, Գավառ, Ճամբարակ) բարեգործական ճաշարաններ,
5. ՀՀ Կոտայքի մարզի 2 (Չարենցավան, Հրազդան) բարեգործական ճաշարաններ,
6. ՀՀ Արարատի մարզի 2 (Մասիս, Արտաշատ) բարեգործական ճաշարաններ,
7. ՀՀ Սյունիքի մարզ 2 (Կապան, գ. Արծվանիկ)։
Մրցույթին կարող են մասնակցել և իրենց առաջարկները ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում ստացած իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերեր։
Մրցութային փաթեթը ստանալու և պայմաններին ծանոթանալու համար մինչև ս.թ. դեկտեմբերի 23-ը կարող եք դիմել՝ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ կենտրոնական գրասենյակ:
Հասցե՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 42,
Հեռ.՝ (+374 10) 44-47-32, 44-47-61,
էլ. Փոստ՝ [email protected]
Մրցութային փաթեթները կարող եք ձեռք բերել «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի մարզային համայնքային կենտրոններից: