Skip to main content

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

“Առաքելություն Հայաստան” բարեգործական հասարակական կազմակերպությունը ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից ֆինանսավորվող “Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ ՓԳՀ-ի մտահոգության ներքո գտնվող անձանց դիմակայունության և ադապտացման կարողունակությունների զարգացումը” (ARM01/2022/0000000153/000) ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ կազմակերպության շահառուներին ԴԵՂՈՐԱՅՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ։
Գնումը մատակարարից կատարվում է առանց ԱԱՀ-ի։

Մրցույթին կարող են մասնակցել և իրենց առաջարկները ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր։

Մրցույթի պայմաններին ծանոթանալու և մրցութային փաթեթ ստանալու համար կարող եք դիմել “Առաքելություն Հայաստան” ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակ՝ ք.Երևան Գ.Նժդեհի 42 հասցեով, 2023թ. հունվարի 11-ից ժամը՝ 9:00-18:00։

Մրցութային փաթեթի ձեռքբերման վերջնաժամկետը՝ 2023թ. փետրվարի 2-ը, ժամը՝ 17:00։

Հեռ՝. (+374 10) 44-47-93
Էլ․ փոստ [email protected]