Skip to main content

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից ֆինանսավորվող «Փախստականների և ապաստան հայցող անձանց հիմնարար իրավունքների իրացումը Հայաստանում՝ անվտանգ, բարենպաստ և ապահով միջավայրում» ծրագրի «Լեռնային Ղարաբաղից փախստականի նման իրավիճակում գտնվող անձանց համար բավարար կացարանային պայմանների ապահովում» բաղադրիչի շրջանակներում «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմկերպությունը հայտարարում է մրցույթ հետևյալ համայքներում 5 խաղահրապարակի և 2 սպորտի դաշտի (ֆուտբոլ,վոլեյբոլ,բասկետբոլ) կառուցման և տեղադրման աշխատաքների համար

— Սյունիքի մարզի Գորիս համայնքում խաղահրապարակ և սպորտի դաշտ
— Սյունիքի մարզի Սիսիան համայնքում խաղահրապարակ և սպորտի դաշտ
— Կոտայքի մարզի Հրազդան համայնքում խաղահրապարակ
— Արավիրի մարզի Արմավիր համայնքում խաղահրապարակ
— Արարատի մարզի Արտաշատ համայնքում խաղահրապարակ

Գնումը մատակարարից կատարվում է առանց ԱԱՀ-ի։

Մրցույթի պայմաններին ծանոթանալու եվ մրցութային փաթեթ ստանալու համար կարող եք դիմել՝ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակ 2021թ. հունիսի 26-ից:

Մրցութային փաթեթի ձեռքբերման վերջնաժամկետը՝ 2021թ. հուլիսի 6-ը 17:00: / ք.Երևան Գ.Նժդեհի 42։ Հեռ՝. (+374 10) 44-47-92։ էլ Փոստ։ [email protected]:
Հայտերը պետք է ներկայացվեն «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ մինչև 2021 թ. հուլիսի 7-ը, ժամը՝ 14։05։

Նշված ժամանակից ուշ ներկայացված հայտերը կմերժվեն և կվերադարձվեն հայտատուներին՝ փակ վիճակում։