«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը, <<ԼՂ-ից տեղահանված անձանց համար պաշտպանությանն ուղղված առաջնային ծառայությունների հասանելիության ապահովումը ՀՀ-ում>> ծրագրի շրջանակներում, հայտարարում է մրցույթ ներքոհիշյալ շինությունների վերանորոգման աշխատանքների իրականացման համար․
Շենգավիթ երեխաների զարգացման կենտրոն, հասցե՝ ք․ Երևան, Եղիշե Թադևոսյան 2/1
Արտաշատի երեխաների զարգացման կենտրոն, հասցե՝ ք․ Արտաշատ, Իսակովի 47
Ճամբարակի երեխաների զարգացման կենտրոն, հասցե՝ ք․ Ճամբարակ, Գ․Նժդեհի 117
Կապանի երեխաների զարգացման կենտրոն, հասցե՝ Ք.Կապան Ձորք թաղամաս 20, թիվ 13 մանկապարտեզ
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության (ECHO) և <<Ակցիա սովի դեմ>> միջազգային հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Ծրագրի իրականացման փուլում հնարավոր է ազատում ԱԱՀ-ից, որի մասին մասնակիցը կտեղեկացվի բանակցությունների փուլում։
Բոլոր շինությունների վերանորոգման աշխատանքների իրականացման առավելագույն ժամկետը կազմում է ոչ ավել քան 40 օր պայմանագրի կնքման օրվանից։
Հետաքրքրված կազմակերպությունները կարող են ստանալ մրցույթի փաթեթը «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակից (հասցե՝ ՀՀ , ք. Երեւան, 0026, Գ. Նժդեհ 42), ինչպես նաև էլ․ փոստի միջոցով՝ դիմելով [email protected] էլ․ փոստին։
Իրավասու հայտատուները կարող են լրացուցիչ տեղեկություններ ստանալ հետեւյալ հեռախոսահամարներով՝ (+374 10) 444-792), (091 213-594) կամ դիմելով «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակ՝ Գնումների եւ մատակարարման բաժին երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ն: Մրցութային փաթեթի ձեռք բերման վեջնաժամկետը՝ 25.08.2021թ․ 18։00։
Հայտերը պետք է ներկայացվեն «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ, մինչեւ 2021թ. օգոստոսի 27-ը, ժամը 15:00-ն:
Ուշացած հայտերը կմերժվեն եւ կվերադարձվեն հայտատուներին փակ վիճակում: