«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը, <<ԼՂ-ից տեղահանված անձանց համար պաշտպանությանն ուղղված առաջնային ծառայությունների հասանելիության ապահովումը ՀՀ-ում>> ծրագրի շրջանակներում, հայտարարում է մրցույթ․ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑՆԵՐԻ, ՕԴՈՐԱԿԻՉՆԵՐԻ, ՋՐԻ ԴԻՍՊԵՆՍԵՐՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՔԵՐԻ ՉՈՐԱՑՆՈՂ ՍԱՐՔԵՐԻ ԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ:
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության (ECHO) ֆինանսավորմամբ և <<Ակցիա սովի դեմ>> միջազգային հիմնադրամի հետ համատեղ։
Գնումը վաճառող կազմակերպությունից կատարվում է առանց ԱԱՀ-ի։
Մրցույթի պայմաններին ծանոթանալու եւ մրցութային փաթեթ ստանալու համար կարող եք դիմել՝ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակ 2021թ. հոկտեմբերի 7-ից: Մրցութային փաթեթի ձեռքբերման վերջնաժամկետը՝ 2021թ. հոկտեմբերի 18-ի 15:00-ն:
/ք.Երևան Գ.Նժդեհի 42։ հեռ՝. (+374 10) 44-47-92։ էլ. փոստ՝ [email protected]/
Հայտերը պետք է ներկայացվեն «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ մինչև 2021 թ. հոկտեմբերի 19-ը, ժամը՝ 15։00։
Նշված ժամանակից ուշ ներկայացված հայտերը կմերժվեն և կվերադարձվեն հայտատուներին՝ փակ վիճակում: