Skip to main content

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից ֆինանսավորվող «Փախստականների և ապաստան հայցող անձանց հիմնարար իրավունքների իրացումը Հայաստանում՝ անվտանգ, բարենպաստ և ապահով միջավայրում» ծրագրի «Լեռնային Ղարաբաղից փախստականի նման իրավիճակում գտնվող անձանց համար բավարար կացարանային պայմանների ապահովում» բաղադրիչի շրջանակներում «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմկերպությունը հայտարարում է մրցույթ՝ ք․Երևան, Շենգավիթ թաղամաս, Գ․Նժդեհի 42-ում գտնվող «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության գրասենյակի և բակի հիմնանորոգման աշխատանքների համար:

Ծրագիրը ազատված է ԱԱՀ-ից։

Հիմնավերանորոգման աշխատանքների իրականացման առավելագույն ժամկետը կազմում է ոչ ավել քան 50 օր պայմանագրի կնքման օրվանից։

Հետաքրքրված կազմակերպությունները կարող են ստանալ մրցույթի փաթեթը «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակից (հասցե՝ ՀՀ , ք. Երեւան, 0026, Գ. Նժդեհ 42), ինչպես նաև էլ․ փոստի միջոցով՝ դիմելով [email protected] էլ․ փոստին։

Իրավասու հայտատուները կարող են լրացուցիչ տեղեկություններ ստանալ հետեւյալ հեռախոսահամարներով՝ (+374 10) 444-792), (091 213-594) կամ դիմելով «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակ՝ Գնումների եւ մատակարարման բաժին երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ն: Մրցութային փաթեթի ձեռք բերման վեջնաժամկետը՝ 26.10.2021թ․ 18։00։

Հայտերը պետք է ներկայացվեն «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ, մինչեւ 2021թ. հոկտեմբերի 27-ը, ժամը 15:00-ն:
Ուշացած հայտերը կմերժվեն եւ կվերադարձվեն հայտատուներին փակ վիճակում: