Հարգելի գործընկեր,
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ն ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից ֆինանսավորվող «Փախստականների և ապաստան հայցող անձանց հիմնարար իրավունքների իրացումը Հայաստանում՝ անվտանգ, բարենպաստ և ապահով միջավայրում» ծրագրի «Լեռնային Ղարաբաղից փախստականի նման իրավիճակում գտնվող անձանց համար բավարար կացարանային պայմանների ապահովում» բաղադրիչի շրջանակներում հայտարարում է մրցույթ (ՄՐՑՈՒՅԹ No. ԱՀ-11/2021)՝ կենցաղային տեխնիկայի, մասնավորապես՝ ԼՎԱՑՔԻ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՏԱՔԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԹԵՅՆԻԿՆԵՐԻ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱԼԻԿՆԵՐԻ գնման նպատակով։
Գնումը մատակարարից կատարվում է առանց ԱԱՀ-ի։
Մրցույթի պայմաններին ծանոթանալու և մրցութային փաթեթ ստանալու համար կարող եք դիմել «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակ 2021թ.-ի նոյեմբերի 5-ից սկսած:
Մրցութային փաթեթի ձեռքբերման վերջնաժամկետն է 2021թ.-ի նոյեմբերի 16-ը, ժամը՝ 17:00-ն (հասցե՝ ք.Երևան Գ.Նժդեհի 42, hեռ.՝ (+374 10) 44-47-92, էլ․ փոստ՝ [email protected]):
Հայտերը պետք է ներկայացվեն «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակ մինչև 2021 թ.-ի նոյեմբերի 17-ը, ժամը՝ 15։00։ Վերջնաժամկետից ուշ ներկայացված հայտերը կմերժվեն և կվերադարձվեն հայտատուներին փակ վիճակում։