“Առաքելություն Հայաստան” բարեգործական հասարակական կազմակերպությունը ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից ֆինանսավորվող “Փախստականների եւ ապաստան հայցող անձանց հիմնարար իրավունքների իրացումը Հայաստանում՝ անվտանգ, բարենպաստ եւ ապահով միջավայրում” (ARM01/2022/0000000146/000) ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ՝ կազմակերպության շահառուներին ԴԵՂՈՐԱՅՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ։
Գնումը մատակարարից կատարվում է առանց ԱԱՀ-ի։
Մրցույթին կարող են մասնակցել և իրենց առաջարկները ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր։
Մրցույթի պայմաններին ծանոթանալու եվ մրցութային փաթեթ ստանալու համար կարող եք դիմել՝ “Առաքելություն Հայաստան” ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակ 2022թ. հունվարի 13-ից 9:00-18:00։
Մրցութային փաթեթի ձեռքբերման վերջնաժամկետը՝ 2022թ. հունվարի 25-ը 17:00։ / ք.Երևան Գ.Նժդեհի 42։ Հեռ՝. (+374 10) 44-47-93։ էլ Փոստ։ [email protected]