Skip to main content

ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը «Սոցիալ-առողջապահական ծառայություններ փախստականներին և ապաստան հայցողներին Հայաստանում» ծրագրի շրջանակներում հրավիրում է կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին մասնակցել դեղորայքի մատակարարման մրցույթին:

Մրցույթն անցկացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, և գնումը մատակարարից կատարվում է առանց ԱԱՀ-ի։

Մրցույթին կարող են մասնակցել և իրենց առաջարկները ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր։

Մրցութային փաթեթը ստանալու և պայմաններին ծանոթանալու համար մինչև 2016թ. հունվարի 22-ը կարող եք դիմել՝ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակ:

Հասցե՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 42,
Հեռ.՝ (+374 10) 44-47-32, 44-47-61,
էլ. Փոստ՝ [email protected]