“Առաքելություն Հայաստան” բարեգործական հասարակական կազմակերպությունը ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից ֆինանսավորվող “Փախստականների և ապաստան հայցող անձանց հիմնարար իրավունքների իրացումը Հայաստանում՝ անվտանգ, բարենպաստ և ապահով միջավայրում” (ARM01/2021/0000000139/001) ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ՝ Լեռնային Ղարաբաղից փախստականի նման իրավիճակում գտնվող անձանց կացության համար պետության կողմից տրամադրված կացարաններին ՍԱՌՆԱՐԱՆՆԵՐԻ և ԼՎԱՑՔԻ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ։
Գնումը մատակարարից կատարվում է առանց ԱԱՀ-ի։
Մրցույթին կարող են մասնակցել և իրենց առաջարկները ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր։
Մրցույթի պայմաններին ծանոթանալու եվ մրցութային փաթեթ ստանալու համար կարող եք դիմել՝ “Առաքելություն Հայաստան” ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակ` ք. Երևան Գ.Նժդեհի 42։ Հեռ՝. (+374 10) 44-47-93։ էլ. Փոստ՝ [email protected], 2021թ. ապրիլի 1-ից։ Մրցութային փաթեթի ձեռքբերման վերջնաժամկետը՝ 2021թ. ապրիլի 13-ը։