«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը՝ «Տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի ծառայություններ» ծրագրի իրականացման նպատակով հրավիրում է կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին՝ մասնակցելու ներքոնշյալ բարեգործական ճաշարաններին 01.06.2021 – 31.12.2021թթ․
ա) հաց մատակարարելու մրցույթներին ՝
1. Երևան քաղաքի 5 բարեգործական ճաշարաններ
2. ՀՀ Գեղարքունիքի մարզի (Սևան) բարեգործական ճաշարան
3. ՀՀ Կոտայքի մարզի 2 ( Չարենցավան, Հրազդան) բարեգործական ճաշարաններ
4. ՀՀ Արարատի մարզի 2 (Մասիս, Արտաշատ) բարեգործական ճաշարաններ
բ) բանջարեղեն մատակարարելու մրցույթներին ՝
1. Երևան քաղաքի 5 բարեգործական ճաշարաններ
2. ՀՀ Գեղարքունիքի մարզի (Սևան, Ճամբարակ) բարեգործական ճաշարաններ
3. ՀՀ Կոտայքի մարզի 2 ( Չարենցավան, Հրազդան) բարեգործական ճաշարաններ
4. ՀՀ Արարատի մարզի 2 (Մասիս, Արտաշատ) բարեգործական ճաշարաններ
5. ՀՀ Շիրակի մարզի 2 (Գյումրի, Արթիկ) բարեգործական ճաշարաններ
6. ՀՀ Սյունիքի մարզ 3 (Կապան, գ.Արծվանիկ, ) բարեգործական ճաշարաններ
7. ՀՀ Լոռու մարզի 4 (Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի, Տաշիր) բարեգործական ճաշարաններ
Մրցույթին կարող են մասնակցել և իրենց առաջարկները ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում ստացած իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, ֆիզիկական անձինք, որոնք ունեն սեփական հողատարածքներ և զբաղվում են փաթեթում նշված բանջարեղենի մշակմամբ։
Մրցութային փաթեթը ստանալու և պայմաններին ծանոթանալու համար մինչև 2021թ-ի մայիսի 21-ը 17:30 կարող եք դիմել «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ կենտրոնական գրասենյակ / ք.Երևան Գ.Նժդեհի 42/։ Հեռ՝. (+374 10) 44-47-92։ e-mail։ [email protected]: Մրցութային փաթեթները կարող եք ձեռք բերել «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի մարզային համայնքային կենտրոններից։