ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից ֆինանսավորվող «Փախստականների և ապաստան հայցող անձանց հիմնարար իրավունքների իրացումը Հայաստանում՝ անվտանգ, բարենպաստ և ապահով միջավայրում» ծրագրի շրջանակներում «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ՝
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի 42 հասցեում գտնվող «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակի տարածքում Սենդվիչային պանելներով կառուցվող օֆիսային շինության կառուցման աշխատանքների համար։
Գնում ազատված է ԱԱՀ-ից։
Կառուցման աշխատանքների իրականացման առավելագույն ժամկետը է սահմանվում 31 դեկտեմբեր 2021թ․։
Հետաքրքրված կազմակերպությունները կարող են ստանալ մրցույթի փաթեթը «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակից (հասցե՝ ՀՀ , ք. Երեւան, 0026, Գ. Նժդեհ 42), ինչպես նաև էլ․ փոստի միջոցով՝ դիմելով [email protected] էլ․ փոստին։
Իրավասու հայտատուները կարող են լրացուցիչ տեղեկություններ ստանալ հետեւյալ հեռախոսահամարներով՝ (+374 10) 444-792), (091 213-594) կամ դիմելով «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակ՝ Գնումների եւ մատակարարման բաժին 10.12.2021թ. ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ն:
Մրցութային փաթեթի ձեռք բերման վեջնաժամկետը՝ 16.12.2021թ․ 18։00։
Հայտերը պետք է ներկայացվեն «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ, մինչեւ 2021թ. դեկտեմբերի 17-ը ժամը 15:00-ն:
Ուշացած հայտերը կմերժվեն եւ կվերադարձվեն հայտատուներին փակ վիճակում: